Ալեն Սիմոնյան. Հասարակությունն ո՞վ է
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր հրաժարականի մասին լուրերին: Խոսքը համացանցում սկսված ստորագրահավաքի մասին է,որով նախաձեռնության հեղինակները վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են պաշտոնանանկ անել նախարարին։ Ինքը՝ Հարությունյանը, այսպես արձագանքեց.
«Դրամաշնորհային ծրագիր է եղել: Արդյունքների մասին կխոսենք այն ժամանակ ,երբ նրանք կարգի և պայմանագրի համաձայն կներկայացնեն ֆինանսական և բովանդակային արդյունքները: Նորմալ պրոցես է տեղի ունենում Հայաստանում, ցանկացած գործընթացի հետ կապված մի խումբը կարող է գոհ լինել, մյուս խումբը՝ դժգոհ։ Վստահ եմ, որ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, վերջնաժամկետ կտրվածքով, այդ քաղաքականությունից դժգոհների մոտ հակառակ զգացումները կառաջանան։ Այն քաղաքականությունը, որը վարում է նախարարությունը, արդյունավետ է, և օգնելու է միմիայն մեր կրթությանը և մշակույթին»։
Արայիկ Հարությունյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերին անդրադարձել է նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՝ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո:
«Ինչո՞ւ պետք է Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատվի: Հասարակությունն ո՞վ է, եթե ինչ-որ մարդիկ պետքա որոշեն որ ներկայացումն է լավը, որը վատը, իրա պատճառով ինչ-որ բաներ պահանջե՞ն: Ես կարծում եմ, այսպես որևիցե բանի չենք հասնի: Մեկին կլկլոցն է դուր գալիս, կլկլոց երգող երգչի հետ նկարվում, գրում է «իմ ախպերս» , չի համարում դա թուրքական, արաբական, չի ամաչում դնում է իր պատին, դա նորմալ ա՞ , հա: Թող վերջացնեն, քանի որ այդ ամենը հաջողություն չի ունենալու»,-արձագանքել է ԱԺ փոխնախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան