Ջրի սակագինը չի բարձրանա. Գարեգին Բաղրամյան
Ջրի սակագինը չի բարձրանա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն՝ անդրադադառնալով «Վեոլիա ջուր» ընկերության՝ սակագնի բարձրացման հայտին։
«Ելնելով այն ցուցանիշներից, որ ունենք, կարող եմ ասել՝ եղած գինը կհաստատվի, այսինքն՝ որևիցե բարձրացում չենք ունենա»,- ասաց նա։
Գարեգին Բաղրամյանն նշեց, որ ներկայումս ջրի սակագինը 191.4 դրամ է, սակայն պետության կողմից սուբսիդավորվում է։ «Հիմա հաստատվելու է 180 դրամ՝ առանց սուբսիդիայի, 2020 թվականից պետությունն այլևս չի սուբսիդավորի»,- ընդգծեց նա։
Այսպիսով, բնակիչների համար ի սակագինը կմնա նույնը։