
Կատալոնացիները պատրաստվում են հանդիպել Իսպանիայի թագավորին
Խաղաղ, բայց աղմկոտ, կատալոնացիները կհանդիպեն թագավորական զույգի հետ, որը կայցելի Իսպանիայի այս շրջանի մայրաքաղաք՝ Բարսելոնա: Այս մասին գրել է euronews-ը։
Ցուցարարների հիմնական մասը հավաքվել է հյուրանոցի դիմաց, որտեղ լինելու է թագավորական զույգը: Ենթադրվում է, որ թագավորն ու նրա կինը կմասնակցեն Ժիրոնա արքայադստեր անունը կրող պարգևատրման արարողությանը։ Այս տիտղոսը պատկանում է Լեոնոր արքայադստերը, որը թագավորական զույգի ավագ դուստրն է ու Իսպանիայի գահի ժառանգորդը:
Նշենք, որ Կատալոնիայում բողոքի ցույցերը շարունակվում են գրեթե մեկ ամիս։ Ցուցարարները բողոքում են Կատալոնիայի անկախությունը պաշտպանող քաղաքական գործիչների նկատմամբ դատավճիռները:
Հարակից հրապարակումներ`
- Բարսելոնայում ուսանողները պահանջում են Կատալոնիայի անկախությունը
- Աշխարհը բողոքի ակցիաների ճիրաններում․ որտե՞ղ, ի՞նչ են պահանջում ցուցարարները
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին