Նարեկ Սարգսյան. ԼԳԲՏ համայնքը «հեղափոխությունից» հետո իր փայն է ուզում
«Նրանք, ովքեր նպատակ ունեն վերացնելու ազգային աժեքները, ձախողելու են, ջախջախիչ հարված է հասցվելու»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նարեկ Սարգսյանը, որը նոյեմբերի 2-ին Հանրապետության հարապարակի մետրոյի կայարանի շատրվանների մոտից բերման են ենթարկվել այն պատճառով, որ զիլյոնկա էր լցրել «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման մասնակիցներից մեկի վրա:
Նրա խոսքով, ԼԳԲՏ համայնքը մեր ներդրում է ունեցել «հեղափոխության» մեջ, հիմա իրենք իրենց փայն են ուզում՝ ընդլայնվելու, տարածվելու համար:
«Իրենք գրանտներ են ստանում այդ գործողությունների դիմաց, ստանում են արտերկրից՝ Սորոսից, ինչի համար էլ կազմակերպում են հակաազգայնական, հակաքրիստոնեական շարժումներ»,- նշեց Ն. Սարգսյանը:
Նա նշեց, որ շարունակելու է պայքարել այդ համայնքի դեմ:
Ինչ վերաբերում է համացանում տարածված տեսանյութին, որ ինքը համասեռամոլ է, մասնակցել է գեյ-փարթիների, Ն. Սարգայանն ասաց, որ շփում ունեցել է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հետ միայն այն պատճառով, որպեսզի կարողանա նրանց ավելի լավ ճանաչել, իմանալ, որտեղ են ապրում, սկսել է գաղտնի հետապնդել նրանց:
Հարակից հրապարակումներ`
- 2,7 միլիոն դրամ տարեկան բյուջեից՝ «ՀուԶԱՆՔ ու Զանգին»
- Սպորտի նախարարը՝ մշակույթի մասին
- Սատանիստների համերգը չի կայանա Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան