Ռուսաստանը կփորձի պահպանել ԱՀԿ-ն՝ որպես արդար առևտրի երաշխավոր
Պետդումայի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Ժուկովն ասել է, որ Ռուսաստանը ձգտելու է պահպանել Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Այս մասին գրում է Gazeta-ն։
Ժուկովի խոսքով՝ անհրաժեշտ է պահպանել ԱՀԿ-ն ՝ որպես արդար և արդյունավետ միջազգային համակարգի երաշխավոր, որը, խտրականություն չդնելով, հաշվի է առնում անդամ երկրների շահերը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը ստեղծված բազմակողմ առևտրային համակարգի և ԱՀԿ համընդհանուր կանոնների այլընտրանքը չի տեսնում։
Բացի այդ, Ժուկովը շեշտել է առանձին երկրների կողմից առևտրի մյուս մասնակիցների վրա տնտեսական և քաղաքական ճնշում գործադրելու համար ԱՀԿ մեխանիզմները չօգտագործելու կարևորությունը: