LED լուսաարձակների տեղակայումը՝ համայնքային բյուջեի տնտեսման միջոց. ՎիվաՍել-ՄՏՍ
Լոռու մարզի Շնող գյուղի անվան ծագումնաբանությունը կապվում է հողը շենացնելու և կառուցելու հետ: Գյուղում այդպես էլ ձգտում են ապրել, սակայն այստեղ կան գրեթե նույն խնդիրները, որոնք հատուկ են հեռավոր մարզերի բնակավայրերին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ դրանցից մեկը փողոցների լուսավորությունն է, որը համայնքը փորձել է լուծել, սակայն ցանկալի արդյունք չի արձանագրվել: Լուսավորվել է գյուղի որոշակի հատվածը, իսկ ծախսատար լապտերներն էլ շարքից հաճախակի են դուրս եկել՝ առաջացնելով նոր՝ ֆինանսական, խնդիրներ: Չարդարցված ծախսերը կրճատելու և լուսավորության խնդիրը լուծելու համար, Շնողին աջակցել են գործընկեր կառույցները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Մարզերում ենթակառուցվածքների զարգացումն ու էկո-կենսակերպի խրախուսումը կարևոր համարող գործընկերները, Գուգարաց լեռնաշղթայի արևելյան մասում գտնվող այս գյուղում սկսել են LED լուսարձակների տեղակայման աշխատանքները:
Ծրագրով նախատեսվել է լուսավորել 1,4 կմ երկարությամբ հատված, սակայն ուսումնասիրությունների փուլում որոշակի ներդրում կատարելու պատրաստակամություն է հայտնել նաև համայնքը: Դրա շնորհիվ, նախապես հաշվարկվածի փոխարեն՝ լուսավորվող հատվածի երկարությունը հասել է 1.8 կմ-ի: Տեղում կա այն գիտակցությունը, որ եղած միջոցներն արդյունավետ կառավարելու հիմքերը պետք է սկսել խնայողությունից: Հին և ոչ լիրաժեք լուսատուներն այդ ամենն անհնար էին դարձնում: LED լուսատուները խնայողության, բնահապահանական արդյունքի և լույսի որակի տեսանկյունից, առայժմ անգերազանցելի են:
«Ընթանում է համակարգի ներդրման ավարտական փուլը: Տեղադրված հենասյուների վրա իրականացվում են հոսանքալարերի մոնտաժման և լուսարձակների տեղադրման աշխատանքները: Գյուղում տեղադրվելու է էներգախնայող 47 LED լուսարձակ: Շահագործման հանձնելուց հետո, հնարավոր կլինի համեմատել և իմանալ փոփոխությունից հետո արձանագրված արդյունքը»,- ասել է ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը:
«Աշխատանքներն ավարտին հասցնելուց և համակարգը շահագործելուց հետո, կարող ենք հստակ հաշվարկել ու հասկանալ հին և նոր՝ LED լուսարձակների ծախսային տարբերությունը: Թեև արդեն իսկ համոզված ենք, որ ծախսը քիչ է լինելու: Ցանկալի կլինի, որպեսզի ապագայում LED-երով փոխարինվեն նաև երկրորդական փողոցների լուսարձակները: Հին լուսատուները շատ արագ դուրս են գալիս շարքից, միշտ առաջանում է դրանք նորերով փոխարինելու անհրաժեշտություն, ինչը հանգեցնում է հավելյալ ծախսերի»,- ասել է Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը:
Մայրաքաղաքից շուրջ 200 կմ հեռավորության վրա գտնվող Շնող գյուղում, աշխատանքային իրարանցումը ոգևորությամբ է ընդունվում: Կա այն վստահությունը, որ հեռավոր գյուղն անտեսված չէ, նորարար տեխնոլոգիան հասանելի է նաև այստեղ և վերջապես՝ խնայողությունը զգալի արդյունքը կտա համայնքի բյուջեին:
Հարակից հրապարակումներ`
- Վարդահովիտում վայրի ծառատեսակներ են տնկվել.ՎիվաՍել-ՄՏՍ
- «ՄՏՍ TV» բջջային հավելված՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Շանթ» ՀԸ-ի համագործակցությամբ
- «Արևորդի» 9-րդ փառատոնը մեկնարկել է՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Վորլդ Վիժն Հայաստանի» աջակցությամբ
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի նորաբաց սպասարկման կենտրոնում ամփոփվել են «Իմ Մարտունի» մրցույթի արդյունքները
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը մրցանակներ է հանձնել «Digital UAV Forum 2019» միջազգային ֆորումի հեքըթոնի հաղթող թիմերին
- Պառավաքարում ևս մեկ տան խնդիր կլուծվի. ՎիվաՍել-ՄՏՍ
- Ուրախ շաբաթ ՎիվաՍել-ՄՏՍ-ում. «Honor», «Huawei», «Samsung», «Apple», «Xiaomi» և այլ սմարթֆոններ՝ զեղչված գներով
- «Դեպի Հայք» հիմնադրամի երիտասարդ կամավորներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ
- Արդի տեխնոլոգիա՝ փայտյա վառարանի փոխարեն. ՎիվաՍել-ՄՏՍ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին