Տիգրան Աբրահամյան. Իմաստ էլ չեմ գտնում խոսելու մեր կողմից իրականացվելիք հնարավոր քայլերի մասին
Panorama.am-ը վերջին քննարկումների հետ կապված հետաքրքրվեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանից, թե ի՞նչ նոր հարց պետք է լինի բանակցային գործընթացից բխող, որ Արցախի Հանրապետությունը համաձայնի գնալ հանրաքվեի այն դեպքում, եթե տարիներ առաջ իր անկախության հանրաքվեն արդեն արել է:
«Նախ պետք է արձանագրել, որ այս պահին դեռ պարզ չէ, կողմերը չեն ամրագրել, թե ինչի շուրջ է բանակցությունները: Մի կողմից, կա ցանկություն կողմերի միջև վստահություն հաստատելուն ուղղված քայլեր իրականացնելու առումով, մյուս կողմից, բանակցությունների սեղանին չկա համաձայնեցված կարգավորման փաթեթ: Այն պարագայում, երբ Ադրբեջանը ոչ մի քայլ չի անում բանակցությունների վերսկսման համար, իսկ փոխզիջումների մասին լսել անգամ չի ուզում, իմաստ էլ չեմ գտնում խոսելու մեր կողմից իրականացվելիք հնարավոր քայլերի մասին»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը «Ղարաբաղի հարցը» տեսնում է հանրաքվեի մեջ
- Դավիթ Բաբայան. «Այսպիսի զարգացումներից հետո մաղձից ելնելով՝ ընդգծված ձևով պատասխանում են»
- Անցնող շաբաթ Ադրբեջանն Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ
- Ադրբեջանը հասարակությանը նախապատրաստում է պատերազմի, ոչ թե խաղաղության. Տիգրան Աբրահամյան
- Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի միջնորդությամբ
- ՄԱԿ-ի ամբիոնից Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած բանաձևն իրականության հետ չհամապատասխանող, չաշխատող է. ԼՂՀ ԱԺ փոխնախագահ
- Ադրբեջանական ստահոդ պնդումների նպատակը հայ զինվորի կերպարը նսեմացնելն է. ԱՀ ՊՆ
- Թևան Պողոսյան. Ցանկացած գործընթաց, որը տեղի է ունենում ՀՀ-ում և ԼՂՀ-ում, միշտ պայմանավորված է անվտանգությամբ
- ԵԱՀԿ նախագահող Սլովակիան կօգտագործի ղարաբաղյան հակամարտության շուրջ դրական դինամիկան
- ԵՄ ներկայացուցիչ․ ԵՄ-ն ակնկալում է Ղարաբաղյան հակամարտության շուրջ բովանդակային բանակցություններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան