«Փաստ». Մասնագիտական խորհրդատվության ինստիտուտը հիմնովին վերացել է
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության ներսում որոշ նախարարություններ, որոնք կառուցվածքային և աշխատանքային բաշխվածության առումով որոշակիորեն պետք է համագործակցեն միմյանց հետ, ըստ էության, հաճախ աշխատում են անջատ՝ առանց որևէ համագործակցության։ Նշենք, որ ժամանակին, լավ, թե վատ, բայց գործում էր խորհրդատվական համակարգ, որը հավուր պատշաճի ապահովում էր շղթայական համագործակցությունը։
Այդ համակարգային ցիկլի աշխատանքը դեռ Կարեն Կարապետյանի վարչապետության օրերից սկսեց քանդվել ու հիմա մի քանի միլիոն դրամ խնայելու նկատառումով ընդհանրապես վերածվել է «կույր աղիքի»:
Կարելի է ասել՝ մասնագիտական խորհրդատվության ինստիտուտը հիմնովին վերացել է: Մասնավորաբար, մեր տեղեկություններով՝ գյուղատնտեսության ու հատկապես ոռոգման ոլորտում փաստացի դրական առումով ոչինչ չի փոխվել, ավելին՝ այստեղ գերիշխող է մի մտայնություն՝ անել ամեն ինչ, որ դժգոհության ձայները չհասնեն Նիկոլ Փաշինյանին:
Տեղեկություններ կան, որ էկոնոմիկայի նախարարության կազմում գործող գյուղատնտեսության «բաժնի» և տարածքային կառավարման նախարարության ենթակայությամբ գործող ջրային կոմիտեի միջև համագործակցությունը գրեթե բացակայում է, ավելին՝ այս երկու գերատեսչությունները միմյանց նկատմամբ որոշակի նեգատիվ տրամադրվածություն ունեն:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում