ТАСС. ՀՀ ՊՆ-ն փորձել է ոչ պաշտոնական ձևով լուծել «ORSIS»-ի զենքի պայմանագրի հարցը
«Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը (դիպուկահար հրացաններ արտադրող ORSIS ընկերություն) Հայաստանի պաշտպանության նախարարությունից ոչ պաշտոնական առաջարկ է ստացել՝ լուծելու համար այս գերատեսչության համար զենքի խմբաքանակի մատակարարման չեղարկված գործարքի հարցը։ Եղել նաև ընկերության հետ ոչ ֆորմալ կապեր հաստատելու փորձեր, ենթադրաբար, ՀՀ ՊՆ-ին մոտ կանգնած մի քանի անձանց կողմից։ Այս մասին ТАСС գործակալությանն ասել է ORSIS-ի խոսնակը:
«Մենք ստացել ենք Հայաստանի պաշտպանության նախարարության ոչ պաշտոնական հրավերներ՝ գալ և նստել բանակցությունների սեղանի շուրջ: Եղել են նաև ընկերության հետ ոչ ֆորմալ կապ հաստատելու փորձեր՝ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած որոշ անձանցից: Կարծում ենք, որ տվյալ դեպքում այն կոռեկտ չէ ու անթույլատրելի է, երիկխոսությունը պետք է լինի պաշտոնական»,-ասել է ընկերության ներկայացուցիչը։
Միևնույն ժամանակ, «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը, ինչպես գրում է ТАСС-ը, հույս է հայտնել, որ գործի լուծումը դատարան չի հասնի:
Ընկերությունը հիշեցրել է, որ ի նշան զենքի մեծ խմբաքանակի մատակարարման մրցույթի չեղարկման՝ նամակներ են ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:
Նշենք, որ վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Kommersant» պարբերականին տված հարցազրույցում «ORSIS» ընկերության զենքի վաճառքի տենդերի մասնակցության հայտի մերժման վերաբերյալ հարցին ի պատասխան ասել էր, որ սա աննախադեպ բան չէ, մրցույթ է, առաջարկի, պահանջարկի խնդիր է:
«Ոչինչ չկա մեկնաբանելու: Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանը Հայաստանի համար թիվ մեկ գործընկերն է: Այնպես որ, այդպես է և այդպես էլ կլինի: Մեկ ընկերության և մեկ գործարքի հետ կապված իրավիճակը, չեմ կարծում, որ այնքան շոշափելի է, որ հիմա պետք է քննարկենք»,-ասել է Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյան․ ՌԴ նախագահը խոստացավ ու խոսքը պահեց
- «Ռիա Նովոստի». Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին՝ զենքի տենդերի չեղարկման պատճառով
- Զենք մատակարարող ռուսական ընկերությունը դատի է տվել ՊՆ-ին. «Ռիա Նովոստի»
- «Կոմերսանտ». Հարցականի տակ է Հայաստան զենքի մատկարարման վերաբերյալ համաձայնությունը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան