ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկվել. Ալեն Սիմոնյան
«Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը մշտապես բարձրաձայնվում է, իրենց արձագանքն էլ մշտապես լինում է նույնը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ խնդիրը մինչ օրս չի լուծվում. «Նույնիսկ վարչապետի կողմից այդ հարցը հրապարակային բարձրացվել է: Իրենց արձագանքը մշտապես լինում է նույնը՝ ՀՀ-ին նույնպես զենք է տրամադրվում՝ ավելի լավ ու նպաստավոր պայմաններով»։
Լրագրողների հարցին, թե այդ դեպքում Հայաստանը հարցի լուծումն ինչպե՞ս է տեսնում, հնարավո՞ր է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց քննարկվի, ԱԺ փոխնախագահը. «ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկվել ու նույնիսկ դրա հետ կապված խոսակցություններ չկան: Ես չեմ կարծում, որ դա ճիշտ է: Սա խնդիր է, որը պետք է լուծում ստանա»:
Հարակից հրապարակումներ`
- 102-րդ ռազմաբազան միայն գեղեցկության համար չէ Հայաստանում գտնվում. Զատուլին
- Զատուլինը չի ուզում մենկաբանել Հայաստանի ներքին քաղաքական հարցերը
- ՀԱՊԿ-ը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար. Փաշինյան
- Մեկնարկեց ՀԱՊԿ խորհրդարանկան վեհաժողովի խորհրդի նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան