Գոռ Սուջյան.Նախարարը նշում է իմ անունը, ով հավանություն է տվել այս ներկայացմանը, սակայն թյուր ինֆորմացիա է
Երգիչ Գոռ Սուջյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը:
«Ժողովուրդ ջան նոր տեսա, որ նախարարը նշում է իմ անունը՝ որպես մասնագետի, ով հավանություն է տվել այս ներկայացմանը, սակայն ուզում եմ նշել, որ թյուր ինֆորմացիա է՝ քանի որ ես նման ներկայացման հավանություն չե՛մ տվել։ Ինձ հրավիրել են որպես երիտասարդ երաժշտի իմ կարծիքը հայտնելու՝ այս կամ այն մշակութային ծրագրերի մասին, բայց ո՛չ որպես մասնագետ՝ քանի որ մասնագետը այն անձն է ՝ ով խորապես տեղեկացված է ծրագրերից։ Անձամբ ես տեղեկացված եմ եղել ծրագրերից շատ մակերեսորեն և եթե չեմ սխալվում տվյալ ներկայացումը նշվել էր որպես «1920 ականների հայ հեղինակների ընթերցանության օր»: Ամեն դեպքում ես հավատացյալ քրիստոնյա եմ և եթե ինչ որ մի բան տեսնեի՝ որը դեմ է քրիստոնեական արժեհամակարգին՝ ես դրան հավանություն չէի տա»,- գրել է երգիչը։
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման համար հատկացրել էր 2,7 միլիոն դրամ:
Հարակից հրապարակումներ`
- «20+2.7 մլն դրամով ինչքան բան կարելի էր անել»
- «Մենք պանծացնում ենք հարձակողական շարժումը, ոստումը, ապտակը և բռունցքը», «Կորչի´ կինը»
- Նարեկ Սարգսյան. ԼԳԲՏ համայնքը «հեղափոխությունից» հետո իր փայն է ուզում
- 2,7 միլիոն դրամ տարեկան բյուջեից՝ «ՀուԶԱՆՔ ու Զանգին»
- Սպորտի նախարարը՝ մշակույթի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան