Թուրքիայի հատուկ ծառայությունները ձերբակալել են ԻՊ-ի առաջնորդի քրոջը
Թուրքիան Սիրիայի հյուսիսային Ազազ քաղաքում ձերբակալել է «Իսլամական պետության» առաջնորդ, վերջերս ԱՄՆ-ի հատուկ գործողության ժամանակ սպանված Աբու Բաքր ալ-Բաղդադի քրոջը։ Այս մասին գրում է euronews-ը:
65-ամյա Ռասմիա Ավադը ձերբակալվել է Թուրքիայի կողմից վերահսկվող Ազազի սիրիական քաղաքի մոտակայքում։ Նշվում է, որ կնոջ հետ են եղել նաև հինգ երեխաներ: Նույն գործողության ժամանակ ձերբակալվել են նաև Ռասմիա Ավադի ամուսինն ու հարսը, որոնք հարցաքննվում են:
Հիշեցնենք, որ Բաղդադին սպանեց նախորդ ամիս՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի կողմից գրոհի ժամանակ: «Իսլամական պետությունը» հինգշաբթի օրը առցանց տեղադրված աուդիո ժապավենի միջոցով հաստատեց, որ իր առաջնորդը մահացել է և խոստացավ վրեժ լուծել ԱՄՆ-ից: «Իսլամական պետություն» կազմակերպությունը Բաղդադիի իրավահաջորդ է նշանակել Աբու Իբրահիմ ալ-Հաշեմիին։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը գաղտնազերծել է այն շանը, որ «շան պես սպանեց» Աբու Բաքր ալ-Բաղդադիին
- Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացումից հետո «Իսլամական պետությունը» նոր առաջնորդ է ընտրել
- Թրամփը պատմել է ԻՊ առաջնորդի ոչնչացման գործում ՌԴ դերի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան