Հայաստանին այնպիսի զեինատեսակներ են տրամադրվել, որոնք նախկինում երբեք չեն ներկայացվել. Կալաշնիկով
«ՀԱՊԿ խորհրդանական վեհաժողովի խորհրդի նիստի ժամանակ ՌԴ կողմից Ադրբեջանին մատակարարվող զենքի հարցը չի քննարկվել»,- Պաշտպանության նախարարությունում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:
«Այս մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք, ՀԱՊԿ-ը ոչ միայն Ադրբեջանին է զենք վաճառում։ Հայաստանին այնպիսի զեինատեսակներ են տրամադրվել, որոնք նախկինում երբեք չեն ներկայացվել։ Կարծում եմ՝ որ Ռուսաստանից նեղանալն այս հարցում մեղք է»,- ասաց նա:
Լրագրողների հարցին ի պատասխան, թե Հայաստանի վարչապետն անհանգստություն էր հայտնել այն մասին, որ ՌԴ կողմից զենք է վաճառվում Ադրբեջանին՝ Կալաշնիկովն ասաց. «Դե իհարկե, անհանգստացնում է, այնպես, ինչպես Ադրբեջանին անհանգստացնում է այն, որ մենք ՀՀ-ին նորագույն տեխնիկա ենք վաճառում»:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկվել. Ալեն Սիմոնյան
- 102-րդ ռազմաբազան միայն գեղեցկության համար չէ Հայաստանում գտնվում. Զատուլին
- Զատուլինը չի ուզում մենկաբանել Հայաստանի ներքին քաղաքական հարցերը
- ՀԱՊԿ-ը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար. Փաշինյան
- Մեկնարկեց ՀԱՊԿ խորհրդարանկան վեհաժողովի խորհրդի նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան