Հայ երկրպագուն մինչ օրս գտնվում է ֆիննական բանտում
urishfootball.am-ը գրում է.«Հայաստանի ֆուտբոլի Ազգային հավաքականի հոկտեմբերի 15-ին Ֆիննական Տուրկույում տեղի ունցած հանդիպման ժամանակ (0-3) գրանցվել է տհաճ միջադեպ, որի արդյունքում ՖԱՖ շարջժման անդամ, Ազգային հավաքականի լավագույն երկրպագուներից մեկը, Հայաստանի հանրապետության քաղաքացի Երվանդ Իսմայիլյանը բերման է ենթարկվել Տուրկու քաղքաքի ոստիկանություն, որտեղ և պահվում է մինև այժմ (հնարավոր է նաև այլ մեկուսարանում)։
Հանդիպման ընթացքում Ֆին երկրպագուների կողմից պրովոկացիայի արդյունքում տեղի են տվել մեր երկրպագուների նյարդերը ինչի արդյունքում չեզոք գոտի է ուղարկվել ճայտրուկ, որը պատահմամբ դիպել է մի քանի անձանց։ Արդյունքում հենց խաղի ընթացքում Երվանդը, ով ըստ տեղեկությունների նետել էր ճայտրուկը, բերման է ենթարկվել Տուրկույի ոստիկանություն։ Ֆիննական ոստիկանությունը խաղից հետո Մեր հավաքականի երկրպագուներին, ովքեր ուղևորվել էին ոստիկանություն Երվանդի հետևից, հավաստիացրել է, որ կպարզի ամեն ինչ և հաջորդ օրը Երևանդի կճանապարհի հայրենիք, որը տեղի չի ունեցել։ Դեպքից անցել է երեք շաբաթից ավել իսկ Երևանդը դեռևս գտնվում է Ֆիննական բանտում։
Հայտնի է նաև, որ անգամ Երվանդին տրամադրված փաստաբանը չի խոսում անգլերեն, ինչը առանձնակիորեն դժվարեցնում է մեր հայրենակցի հաղորդակցությունը տեղի իրավապահ մարմինների հետ։
Ավել իմանրամասն դեպքի վերաբերյակ կարող եք լսել (դիտել) ստորև Ուրիշ Փոդքաստ հաղորդման 26-րդ րոպեից»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա