Ռուբեն Սահակյան. Մեղադրանքի մեջ կա՞ գրված՝ Ռոբերտ Քոչարյանը փորձել է, կատարել է, հանձնարարել է
Սահմանադրական կարգը տապելելու համար հինգ անձի է մեղադրանք առաջադրված, սակայն միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է անազատության մեջ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստում հայտարարեց Ռ. Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը՝ ներկայացնելով ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց գրավը կիրառելու միջնորդությունը:
«Ես այս բանը հանգիստ եմ ասում, քանի որ նախորդ դատական նիստում գործընկերս՝ Միհրան Պողոսյանն, այդ մասին բարձրաձայնեց ու ասաց, որ անահավասարություն է ստացվում, որ մյուս մեղադրյալների մասով նույն պարագայում, նույն մեղադրանքի պայմաններում կիրառվում է խափանման միջոց, որը կապված չէ ազատազրկման հետ, բայց պարոն Քոչարյանի նկատմամբ այդ խափանման միջոցն ազատազրկումն է։ Մեզ մոտ ակամայից հարց է առաջացել ու մինչև օրս բարձրաձայնել ենք, որ միայն այս հանգամանքն արդեն թույլ է տալիս մեզ ասելու, որ սա քաղաքական հետապնդման հետևանք է», - նշեց նա։
Այնուհետև Ռ. Սահակյանը հարց բարձրացրեց, թե Ռ. Քոչարյանն ազատության մեջ լինելով ո՞ր գործողությանը կարող է խոչընդոտել:
«Արդյոք Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել ինքն իրեն և ասել՝ ցանկացել եմ կամ որոշել եմ կամ ես իմ ինչ եմ արել: Ես մեղադրանքի այդ մասը ո՞նց կարող եմ խոչընդոտել: Մեղադրանքի կողմը խոսեց պարկուճները փոխելու մասին: Մեղադրանքի մեջ կամ ամբողջ գործում որևէ տեղ կա՞ գրված՝ Քոչարյանը փորձել է, կատարել է, հանձնարարել է այդ գործողությունը կատարել։ Հետևաբար ինչպե՞ս կարող է նա խոչընդոտել:
Սահմանադրական դատարանի անդամների վրա ճնշում գործադրելը... եթե այդ անձիք չեն հարցաքննվել, սա խայտառակություն է, որ մեղադրանքը կա, բայց Սահմանադրական դատարանի անդամները հարցաքննված չեն, դրա փոխարեն հարցաքննված են Սահմանադրական դատարանի հավաքարարները:
Մեղադրանքի բովանդակությունում բազմաթիվ նման հանգամանքներ կան», - ասաց Ռ. Սահակյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության վերաբերյալ դատական ակտ կայացնելու, որը կհրապարակվի նոյեմբերի 7-ին, ժամը 12:00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյան. Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անհավասար պայմաններում
- Օրենսդրական խոչընդոտը, որի պատճառով դատարանը գրավ չկիրառեց, հիմա գոյություն չունի. Ալումյան
- Նախաքննական տեղեկություններ, գաղտնիքներ այսօր չպիտի հրապարակել. Սեյրան Օհանյան
- Ռոբերտ Քոչարյան. Չեմ պատկերացնում՝ ոնց պետք է մի վկայի ասեմ, որ ցուցմունքդ լավը չի, մի քիչ փոխի, ամոթից կմեռնեմ
- Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին
- Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդություն ներկայացվեց
- Քաղաքացիները դուրս հանվեցին Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից
- Լևոն Քոչարյան. Կան մարդիկ, ովքեր աջակցել են Ռոբերտ Քոչարյանին, կորցել են աշխատանքը
- ԱԺ նախկին պատգամավոր. Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը՝ ծիծաղելի ու կառավարվող
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան