Սամբոյի ԱԱ-ում Հայաստանը կունենա 11 ներկայացուցիչ
Հարավկորեական Չհոնջու քաղաքում նոյեմբերի 8-10-ը կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 11 ներկայացուցիչ:
Նոյեմբերի 8-ին մարզական սամբոյի մրցաշարում հանդես կգան Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ), իսկ Մավրիկ Նասիբյանը (74 կգ) մեդալի համար կպայքարի մարտական սամբոյում:
Նոյեմբերի 9-ին պայքարի մեջ կմտնի կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը, իսկ մարզական սամբոյի մրցաշարին կմասնակցեն Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ) ու Էդիկ Պետրոսյանը (100 կգ):
Նոյեմբերի 10-ի Մաքսիմ Մանուկյանը (62 կգ) և Դավիթ Գրիգորյանը (82 կգ) հանդես կգան մարզական սամբոյի մրցաշարում, իսկ Ջոն Բալայանը (52 կգ)՝ մարտական սամբոյում:
Մրցավայր կմեկնեն նաև հավաքականի ավագ մարզիչ Վովիկ Խոջայանն ու Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
ԱԱ-ի ոսկե մեդալակիրը կստանա 3000 դոլար պարգևավճար, արծաթե մեդալակիրը՝ 2000, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 1500:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան