Քաղաքական 14:12 05/11/2019 Հայաստան

Ուրիշ Հայաստանի դասերը. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խմբից» Վահե Հովհաննիսյանը գրում է.                             

«Հայաստանի նորագույն պատմության ընդամենը 1.5 տարին  հնարավորություն է տալիս երկրում կատարվողի և կատարվելիքի մասին կարևոր հետևություններ անել։

2018-ի մայիսից մենք ապրում ենք ուրիշ Հայաստանում։ «Նորը» և « հինը» զանգվածների համար նախատեսված պարզունակ հնարքներ են, որոնք արդեն կորցնում են իրենց նախնական մոգական ազդեցությունը։ Իսկ այ «ուրիշը» փաստ է, որից պարտավոր ենք հետևություններ անել՝ Հայաստանի առաջիկա մոդեռնիզացիայի և ավելի առողջ, ժամանակակից պետություն ունենալու համար։

«Ուրիշ Հայաստանի» պարամետրերը պետք է հնավորինս ճիշտ հասկանալ՝ ապագայի համար։ Այդ պարամետրերը կան և կախված չեն մեր նախասիրություններից։

1. «Ուրիշ Հայաստանը» շոկային եղանակով ձևավորել է նոր մոտեցում։ Դա առաջին հերթին վերաբերում է պաշտոնյաների խավի մտածողության փոփոխությանը և օլիգարխների, մերձօլիգարխիկ մտածողության փոփոխությանը։ Պարզ ասած՝ նրանց անսահման բեսպրեդելային պահվածքից գրեթե բան չի մնացել։ Ցանկացած հաջորդ իշխանություն սա պետք է դարձնի անդառնալի պրոցես։ Այն վիճակը, երբ պաշտոնը համարվում էր փող աշխատելու նորմալ երևույթ, իսկ ամենաթողությունը և անպատժելիությունը՝ օլիգարխիկ և մերձօլիգարխիկ շրջանակների համար սովորական նորմ, այլևս երբեք չպետք է լինի Հայաստանում։ Անկեղծ ասած՝ դա պետք է վերացած լիներ 10-15 տարի առաջ, բայց այդպես չեղավ, ու հասարակությունը սկսեց խեղդվել արևելյան ու կիսագողական բարքերի մեջ։

2. Ընտրակաշառքով ընտրությունների էջը Հայաստանում փակվել է։ Այլևս մեշոկով անթաքույց փող բաժանելով ընտրություններում հաղթել կամ ԱԺ-ում հայտնվել չի լինելու։ Հետևաբար՝ փոխվում  է քաղաքական և ընտրական պայքարի ողջ տրամաբանությունը։ Բայց սա դեռ չի նշանակում, որ երաշխավորված են ազատ քվեարկությունը և բովանդակային ընտրությունը։

3. Բոլոր ոլորտների տոտալ միակուսակցականությունը չի փոխվում։ Տեղի է ունեցել զուտ հասցեի փոփոխություն՝ Մելիք-Ադամյանի փոխարեն այսօր գործում է այլ հասցե։ Սա ակնհայտ խնդիր է, որը խորքային լուծում է պահանջում։ Հակառակ պարագայում բացառված է երկրի առաջընթացը։

4. Նախորդ կետի և այլ գործոնների ուղիղ հետևանքն է այն, որ իշխանությունից դուրս ավելի մեծ ինտելեկտուալ պոտենցիալ և էֆեկտիվ աշխատանքի ավելի մեծ ռեսուրս է կուտակվում, քան՝ իշխանության մեջ։ Սա խոսում է իշխանության որակական աղքատության և անարդյունավետության մասին։   

5. Պետական ինստիտուտների ձևավորման և կայացման առումով Հայաստանն իր պետականության ընդամենը 27 տարում բավական լուրջ հաջողություններ է ունեցել։ Կյանքը ցույց տվեց, որ մեզ հաջողվել է անել այն, ինչն այլ պետությունների և ժողովուրդների չի հաջողվում ժամանակի շատ ավելի երկար հատվածում։

6. Այդպես էլ չի գտնվում քաղաքական դաշտի առողջացման կամ, ավելի ճիշտ, ձևավորման բանալին։ Չկա դրա կարևորության գիտակցումը՝ պետության զարգացման համար։ Քաղաքական դաշտում գաղափարական հակակշիռների բացակայությունը շարունակում է վնասել երկրի զարգացման տրամաբանությանը՝ ամենանուրբ մակարդակներում, բայց դա լայն հանրության և նաև վերնախավի մեծամասնության կողմից, ցավոք, չի նկատվում։

7. «Ուրիշ Հայաստանը» իր ստեղծմամբ ապացուցեց, որ չի կարելի անընդհատ հետաձգել, ուշացնել բարեփոխումները, չի կարելի ճահճացնել մթնոլորտը և անտեսել փոփոխությունների պահանջի հանրային տրամադրությունները։ Երբ հանրության  տրամաբանական պահանջները չեն կատարվում, գալիս  է պատահական լուծումների տարբերակը։

8. Մյուս կողմից՝ ընթացիկ փուլը ցույց է տալիս, որ հնարավոր չէ  (կամ չի կարելի) հանրությանն անընդհատ սուտ և կեղծ իդեաներ ներարկել։ Դա միայն սահմանափակ ժամանակահատվածում է ազդելու հանրային տրամադրությունների վրա։ Դա ժամանակավոր գործիք է և սովորաբար վատ հետևանքներ է ունենում։

9. Մյուս հետևությունը, որը հընթացս անում ենք, հետևյալն է. այնքան, որքան առաջին գիծն է մոտիկ Երևանի կենտրոնին, նույնքան էլ խաղաղությունից դեպի պատերազմ ճանապարհն է կարճ՝ մի քանի ժամվա հեռավորություն։ Սա պետք է հասանելի լինի բոլորին։ Սա նշանակում է, որ անմիտ սխալները կամ մտածված վտանգավոր քայլերը (դրանց ցանկը ցավալիորեն մեծ է) կարող են հանգեցնել պատերազմի։

10. Իրավապահ համակարգի և դատարանների կտրուկ բարեփոխումները հրամայական են։ Այդ համակարգերն իրենց այսօրվա որակներով չունեն ապագա և չեն կարող ապահովել երկրի առաջիկա զարգացումը։ Կյանքը ցույց տվեց, որ դրանց հիմքում ընկած են մեկ մարդու ցանկություններն ու հրահանգները, և չի գործում օրինական դիմադրության համակարգը։ Հաջորդ իշխանության համար սա առաջնային խնդիր է. նվազագույնը պետք է ունենալ մի վիճակ, որը բացառի այսօրվա դատախազության կամ ՀՔԾ-ի գոյությունը։ Այսօրվա իշխանությունը դատաիրավական ռեֆորմի իր հնարավորությունը վատնել է։

11.«Ուրիշ Հայաստանը» հասարակության տարբեր շերտերի օր օրի ավելի տեսանելի կերպով ապացուցում է, որ առանց գրագետ թիմերի, առանց գրագետ ծրագրերի, առանց հստակ պատկերացումների Հայաստանում լուրջ հաջողությունների, բեկումնային փոփոխությունների հասնել հնարավոր չէ։ Մեկը մյուսին փոխարինող վերամբարձ լոզունգներն ու լայվերը ոչ մի երկրի իրական հաջողության չեն բերել։ Այս դասն աստիճանաբար հասանելի է դառնում ավելի լայն շերտերի։

12. Երբ նախորդ դրույթի ազդեցությունը դառնա դոմինանտ, Հայաստանը մուտք կգործի իր զարգացման հաջորդ ամենահետաքրքիր ու արդյունավետ փուլը՝ գրագետ աշխատանքի, ինտենսիվ ստեղծագործ մտքի փուլը։ Բայց այսօրվա Հայաստանը հուշում է, որ դա հնարավոր կլինի միայն մեկ պայմանի՝ ներհասարակական առողջացման կամ, ավելի ճիշտ ձևակերպմամբ՝  հաշտեցման դեպքում։ Ներհայաստանյան հասարակական հաշտեցումը բարդ ու կարևորագույն պրոցես է, և մենք դրա միջով անպայման անցնելու ենք»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am
20:54
Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}