ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը Հայաստանում ապրող հնդիկներին հորդորում է գրանցվել
Հայաստանոմ Հնդկաստանի դեսպանատունը Հայաստանում և Վրաստանում ապրող Հնդկաստանի բոլոր քաղաքացիներին հորդորում է առցանց գրանցվել՝ ներկայացնելով հիմնարար տեղեկություններ իրենց մասին։
Նշվում է, որ այն կօգնի Հնդկաստանի քաղաքացիներին տեղեկացված լինել դեսպանատան գործունեության մասին, ինչպես նաև հնարավորություն կտա դեսպանատանը արտակարգ դեպքերում կապ հաստատել նրանց հետ։
Նշենք, որ վերջին տարիներին Հայաստանը Հնդկաստանի քաղաքացիների համար դարձել է նաև աշխատաշուկա, բացի այն, որ Հայաստանը մշտապես գրավել է հնդիկ ուսանողներին հատկապես բժշկական կրթության ոլորտում։
Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել Հնդկաստանի մոտ 15 հազար քաղաքացի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում