102-րդ ռազմաբազան միայն գեղեցկության համար չէ Հայաստանում գտնվում. Զատուլին
«ՀԱՊԿ երկրները կարևում են ահաբեկչական գործողությունների կանխարգելմանն ուղղված քայլերը»,- ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Լրագրողների դիտարկմանը, թե ահաբեկչություն է նաև Ադրբեջանի կողմից հայկական խաղաղ բնակավայրերի նկատմամբ կրակոցները, և թե ՀԱՊԿ-ն այդ ուղղությամբ ինչ միջոցներ է ձեռնարկում, Զատուլինը պատասխանեց. «Այսօրվա նիստում զեկույցներից մեկում նշվում էր, որ ԼՂՀ համակարտության գոտում կա լարվածություն»։
Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանի հետ լարվածությանը՝ նշեց. «Եթե Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, կարիք է տեսնում այդ հարցը դնել ՀԱՊԿ անդամ այլ երկրների առաջ, նա իրավունք ունի դա անել, բայց ես չեմ լսել, որ Հայաստանն այդ հարցը դնի: Դուք հիմա այն բարձրաձայնում եք, բայց պաշոնական Երևանն այդ հարցով ՀԱՊԿ չի դիմել։
Որպես ՀԱՊԿ անդամ երկրներ մենք միմյանց նկատմամբ պարտավորություններ ունենք։ ՌԴ-ն ՀՀ-ին դիտարկում է որպես դաշնակից և հարձակման ժամանակ կգործարկվեն ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները: Ուզում եմ նշել, որ Հայաստանի տարածքում է գնտվում մեր 102-րդ ռազմաբազան, այն իզուր չէ այստեղ և միայն գեղեցկության համար չէ»։
Հարակից հրապարակումներ`
- Զատուլինը չի ուզում մենկաբանել Հայաստանի ներքին քաղաքական հարցերը
- ՀԱՊԿ-ը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար. Փաշինյան
- Մեկնարկեց ՀԱՊԿ խորհրդարանկան վեհաժողովի խորհրդի նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան