Օրենսդրական խոչընդոտը, որի պատճառով դատարանը գրավ չկիրառեց, հիմա գոյություն չունի. Ալումյան
«Վերջին անգամ, երբ պարոն Քոչարյանի խափանման միջոցի հարցը մենք բարձրացրել էինք, միջնորդել էինք գրավ կիրառել, դատարանը նախ արձանագրել էր, որ թաքնվելու հավանականություն չկա, այդ առումով շատ հստակ անդրադարձել է նաև դատախազների պատճառաբանություններին ու հերքել էր դրանք՝ ասելով թաքնվելու հավանականությունը բացակայում է»,- այս ամենն այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ներկայացրեց փաստաբան Հայկ Ալումյանը։
Նա մանրամասնեց. «Դատարանը նշել էր, որ կա խոչընդոտելու հավանականություն, բայց դա նվազել է։ Դրանից հետո անդրադարձել էր գրավ կիրառելու խնդրին և ասել էր, որ մեր օրենսդրությունը և Վճռաբեկ դատարանի դիրքորոշումները թույլ չեն տալիս, որպեսզի այն դեպքում, երբ որ կա խոչընդոտելու հավանականություն կիրառվի գրավ։ Դրանից հետո հոկտեմբերի 16-ին ՍԴ-ն կայացրել էր մի որոշում և գտել էր, որ օրենքի այն դրույթը, որը նման պայմաններում խոչընդոտում է գրավ կիրառել` հակասահմանադրական է։ Խնդիրը նրա մեջ էր, որ մենք դատարանին ասացինք՝ այն օրենսդրական խոչընդոտը, որի պատճառով դատարանն անցած անգամ գրավ չկիրառեց, հիմա այլևս գոյություն չունի»։
Ալումյանն ընդգծեց, որ իրենք համարում են՝ խոչընդոտելու վտանգ չի եղել ու հիմա էլ չկա, այդ պատճառով դատարանի որոշումը բողոքարկել են։
«Բայց այսօրվա դատական նիստում բոլորովին ուրիշ բանի մասին էինք ներկայացրել մեր միջնորդությունը, և իմ կարծիքով, դատավարական մեր հակառակորդներն ուղղակի ուրիշ փաստարկ չունենալով փորձում էին դատարանին համոզել, որ կա օրինակ թաքնվելու վտանգ, և այլն»,- պարզաբանեց նա։
Ինչ վերաբերում է դատարանի նկատմամբ ճնշումներին՝ պաշտպանն ասաց, որ դրանք աննախադեպ բնույթի են. «Ես կասկածում եմ, որ աշխարհում էլ չեն եղել նման բաներ»։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Չեմ պատկերացնում՝ ոնց պետք է մի վկայի ասեմ, որ ցուցմունքդ լավը չի, մի քիչ փոխի, ամոթից կմեռնեմ
- Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին
- Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդություն ներկայացվեց
- Քաղաքացիները դուրս հանվեցին Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից
- Լևոն Քոչարյան. Կան մարդիկ, ովքեր աջակցել են Ռոբերտ Քոչարյանին, կորցել են աշխատանքը
- ԱԺ նախկին պատգամավոր. Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը՝ ծիծաղելի ու կառավարվող
- Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի բողոքը
- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի դատական նիստը չի կայացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան