Զատուլինը չի ուզում մենկաբանել Հայաստանի ներքին քաղաքական հարցերը
«Մենք չենք խառնվում անդամ պետություններից ոչ մեկի ներքին հարցերին, ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ անդամ պետությունների»,- այս մասին ՊՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Նա նշեց, որ չի ուզում մենկաբանել Հայաստանի ներքին քաղաքական հարցերը։
«Իհարկե, մենք հետևում ենք ՀՀ-ում ծավալվող իրադարձություններին, ինչպես և, հուսով եմ դուք եք հետևում, թե ինչ է տեղի ունենում ՌԴ-ում: Այո, տեղի է ունեցել քաղաքական դեմքերի փոփոխություն, ոչ միայն առաջին դեմքերի, այլև մնացած բոլոր ենթակառուցվածքների: Իրար ճանաչելու գործընթացը դեռ շարունակվում է», - հավելեց նա։
Հիշեցնենք, որ ՊՆ-ում այսօր անցկացվում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար. Փաշինյան
- Մեկնարկեց ՀԱՊԿ խորհրդարանկան վեհաժողովի խորհրդի նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան