Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող ընկերության բաժնետոմսերը հանձնել է դատարանի դեպոզիտ հաշվին
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին նախագահող դատավոր Մնացական Մարտիորսյանը կարդաց պաշտպանության կողմի միջնորդությունը: Դրա համաձայն, Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը հանձնում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին որպես պետությանն առերևույթ պատճառված վնասի փոխհատուցում։
Այնուհետև Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդեցին փոխել նրա խափանման միջոց կալանավորումը, փոխարենը կիրառել գրավ: Նրանք նշեցին, որ իրենց պաշտպանյալի առողջական վիճակում բացասական դինամիկա է նկատվում, նրա կյանքին վտանգ է սպառնում։
Դատարանը հերթական անգամ մերժեց պաշտպանների միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանների մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները, սակայն մերժվել են։ Մ. Գրիգորյանն արդեն ամիսներ շարունակ գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում:
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Սա պետք է դատարանի համար լուրջ ազդակ լինի
- Բժշկական եզրակացություն. Մանվել Գրիգորյանը ներկայիս առողջական վիճակով կարող է մասնակցել դատական նիստերին
- Փաստաբան. Այնպես են անում, որ Մանվել Գրիգորյանը լավագույն հիվանդանոցում դանդաղ մահանա
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգումն ակնհայտ է
- Մանվել Գրիգորյանի փաստաբանը միջնորդեց նիստերն անցկացնել հիվանդանոցում
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել
- Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպաններին
- Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է. Դավիթ Տոնոյան
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Հարիր չէ Հայաստանին, որ տևական ժամանակով անձին խոշտանգեն
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանի գործով երևում է առողջապահության նախարարի անգործությունը
- Պաշտպան. Անազատության մեջ գտնելու պայմաններում Մանվել Գրիգորյանի բուժումն արդյունավետ չէ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան