Ռոբերտ Քոչարյան. Չեմ պատկերացնում՝ ոնց պետք է մի վկայի ասեմ, որ ցուցմունքդ լավը չի, մի քիչ փոխի, ամոթից կմեռնեմ
«Համոզված եմ, որ այս դահլիճում նստած բոլորը լավ գիտակցում են, որ ինձ կալանքի տակ պահելու ոչ հիմքեր կան, որ պայմաններ»,- դատական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքով, սա ուղղակի հետևանք է Հայաստանում մի գործընթացի, որն իրեն թիրախավորել է որպես նշանակված մեղավոր այս ամբողջ գործընթացում:
«Այս ամենը հասկանում եմ, հատկապես այս վերջին իրադարձությունների հետ կապված, նաև Սահմանադրական դատարանի շուրջ, թե ինչ վիճակում են հայտնվել դատավորները, երբ Ֆեմիդայի կշեռքի վրա մի կողմից դնում են իրենց խոցելիությությունը իշխանություների, դատախազության, իրավապահ մարմինների առջև, իսկ մյուս թևի վրա դնում են իրենց արժանապատվությունը, արհեստավարժությունը, խիղճը: Ուղղակի մարդիկ պետք է հիշեն, թե վերջին անգամ երբ են իրենց տանիքը նորոգել, վերջին անգամ միգուցե մի 5 տարի առաջ սառնարան են առել, որի կտրոնը պահել են, թե ոչ, վաղը մյուս օրը հարցեր կտան, որոնց պատասխանը որևէ ձև չի կարողանալու տալ: Ցավոք սա է իրականությունը»,- նշեց նա:
Ռ. Քոչարյանի խոսքով, կան շենքեր, դատավորներ, դատախազներ, այս ամենը ինչ կոչվում է արդարադատություն, բայց չկա ինքը՝ արդարադատությունը, իր նկարագրած թեմայում արդարադատություն գոյություն չունի:
ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ իր համար մի քիչ տհաճ է կանգնել այստեղ, փորձել համոզել, որ փախնելու, խոչընդոտելու մտադրություն չունի:
«Իմ կենսագրության հետ չի բռնում: Դահլիճի այս թևում նստած մարդկանցից ոչ մեկը (գործով անցնող՝ Սեյրան Օհանյան, Յուրի Խաչատուրով, Արմեն Գևորգյան) ոչ փախնող են, ոչ խոչընդտող, մարդիկ իրենց ողջ կյանքում առաջնորդվել են միայն իրենց արժանապատվությամբ և հայրենասիրությամբ:
Իրոք, ստիպված պետք է կրկնեմ՝ չեմ խոչընդոտելու, մտադրություն չունեմ խուսափելու արդարադատությունից: Ամենից շատն եմ շահագրգռված այս արդար դատավարության մեջ: Քանի որ ձեր անցած որոշման մեջ նշել եք, որ խուսափելու ռիսկերը չկան, բայց նվազ չափով մնացել են, հիշեցնեմ ուղղակի, որ խոչընդոտելու սուբյեկտը նաև չկա: Գործի բնույթն այնպիսինն է, որ այդ սուբյեկտը չկա: Ես չեմ կարող 10 տարի անց իմ հրամանագիրը փոխել արտակարգ դրություն մտցնելու մասին: Այո, ստորագրել եմ: Չեմ կարող փոխել նաև այդ հանդիպումը: 14-15 ցուցմունքից գրեթե բոլորի հետ, բացի մի մարդու մի նախադասությունից, համաձայն եմ: Չեմ պատկերացնում՝ ոնց պետք է մի վկայի ասեմ, որ գիտես, ցուցմունքդ լավը չի, արի մի քիչ փոխի, ռետուշ արա, ամոթից կմեռնեմ։
Հիմա այդ Ֆեմիդայի կշեռքը ձեր ձեռքին է, նայեք ոնց եք անում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ դիմելով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին
- Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդություն ներկայացվեց
- Քաղաքացիները դուրս հանվեցին Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից
- Լևոն Քոչարյան. Կան մարդիկ, ովքեր աջակցել են Ռոբերտ Քոչարյանին, կորցել են աշխատանքը
- ԱԺ նախկին պատգամավոր. Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը՝ ծիծաղելի ու կառավարվող
- Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի բողոքը
- ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց
- ՄԻԵԴ-ը 17 դատավորից կազմված Մեծ պալատ է ձևավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տալու համար
- Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը միացել է շուրջ 2300 մարդ
- Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ. Հայտարարությունը ստորագրողներին միացան հարյուրավոր քաղաքացիներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին