Միջազգային համաժողովում Արտակ Բեգլարյանը բարձրացրել է չճանաչված պետությունների միջազգային մեկուսացման խնդիրը
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 4-ին Ավստրիայի Իննսբրուք քաղաքում մասնակցել է Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի միջազգային համաժողովին՝ նվիրված ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում օմբուդսմենների դերին:
Արցախի ՄԻՊ գրասենյակի հաղորդմամբ, որպես կազմակերպության լիիրավ անդամ՝ Ա.Բեգլարյանը մասնակցել է թեմատիկ քննարկումներին՝ հանդես գալով դիտարկումներով ու հարցադրումներով: Պաշտպանը, մասնավորապես, բարձրացրել է չճանաչված պետությունների միջազգային մեկուսացման խնդիրը՝ շեշտադրելով, որ այն բացասականորեն է անդրադառնում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վրա: Նա ընդգծել է, որ ի հեճուկս միջազգային հանրահայտ փաստաթղթերում ամրագրված դրույթների՝ միջազգային հանրությունը դեմ է կանգնում մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքին:
Տվյալ հարցի շուրջ Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ջոզեֆ Սիգելը նշել է, որ իր գլխավորած կազմակերպությունը համարում է, որ մարդու իրավունքները սահմաններ չունեն: Նա համոզմունք է հայտնել, որ ներառականությունը նպաստում է մարդու իրավունքների պաշտպանությանը և ժողովրդավարության ամրապնդմանը:
Ա.Բեգլարյանը առաջադրել է նաև գլոբալ հիմնախնդիրներին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ կառավարություն-քաղաքացիական հասարակություն կապի, լրատվամիջոցների փոխակերպման վերջին միտումների վերաբերյալ:
Համաժողովի շրջանակներում Պաշտպանը մտքեր է փոխանակել տարբեր երկրների և տարածաշրջանների Մարդու իրավունքների պաշտպանների հետ՝ նրանց հետ քննարկելով ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Բեգլարյան. Նույնիսկ քաղաքական կամքի առկայության դեպքում մենք մնում ենք մեն-մենակ
- Արտակ Բեգլարյանը՝ ԵԽ պաշտոնյաներին. Ադրբեջանի հայատյացությունը լրջագույն սպառնալիք է ողջ տարածաշրջանի անվտանգության համար
- Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել ԱՄՆ Հայ իրավաբանների միության դերն Արցախում
- Արտակ Բեգլարյանը համագործակցության ծրագրեր է քննարկել Լոս Անջելեսի իշխանությունների և հայկական կազմակերպությունների հետ
- Արտակ Բեգլարյանը հանդիպել է Կալիֆորնիայի սենատորի և երեք համալսարանների ղեկավարության հետ
- Արտակ Բեգլարյան. Նույնիսկ ապրիլյան պատերազմի ժամանակ միջազգային կազմակերպությունները չեն այցելել Արցախ
- Արտակ Բեգլարյան. Վաղ թե ուշ Արցախը պետք է միանա Մայր հայրենիքին
- Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի գործունեությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին