Խատիա Բունիաթիշվիլին առաջին անգամ հանդես կգա ՀԱՖՆ-ի հետ
Առաջին անգամ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահարուհի Խատիա Բունիաթիշվիլին (Վրաստան/Ֆրանսիա)։ Համերգը կկայանա դեկեմբերի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Ֆիլհարմոնիկ նվագախմբից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ Բունիաթիշվիլին կներկայացնի դաշնամուրային երկացանկի ամենագեղեցիկ ու բարդագույն ստեղծագործություններից մեկը՝ Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրի կոնցերտը: Համերգը կղեկավարի ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Բունիաթիշվիլիի հայաստանյան ելույթը կազմակերպել են ՀԱՖՆ-ը և «Ավետիս» հայ-շվեյցարական մշակութային ասոցիացիան:
Խատիա Բունիաթիշվիլիի յուրաքանչյուր բեմել մեծ իրադարձություն է ամենահեղինակավոր բեմահարթակների համար: Նա հանդես է եկել այնպիսի հեղինակավոր համերգասրահներում ինչպիսիք են՝ Նյու Յորքի Carnegie Hall, Լոս Անջելեսի Walt Disney Concert Hall, Լոնդոնի Royal Festival Hall, Վիեննայի Musikverein և Konzerthaus, Ամստերդամի Concertgebouw, Միլանի La Scala, Ժնևի Victoria Hall և այլ բեմահարթակներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան