Լևոն Քոչարյան. Կան մարդիկ, ովքեր աջակցել են Ռոբերտ Քոչարյանին, կորցել են աշխատանքը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը լավ է, օր-օրի ավելի է լավանում: Լրագրողների հետ զրույցում ասաց նրա որդին՝ Լևոն Քոչարյանը: Նա նշեց, որ այսօրվա դատական նիստին Ռ. Քոչարյանը ներկա է լինելու, չի կարծում, որ որևէ խնիրդ կլինի:
Լրագրողի հարցին, թե ի՞նչ խնդիր ուներ ՀՀ երկրորդ նախագահը, Լ. Քոչարյանն ասաց. «Կար փոքրիկ ուռուցք, որը պետք է հեռացվեր: Կարևորն այն է, որ ուռուցքի մեջ չարորակ բջիջներ չեն հայտնաբերվել»:
Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանը վիրահատվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
Խոսելով դատարավարության մասին, Լ. Քոչարյանն ասաց, որ բիրտ ճնշում են տեսնում իշխանության կողմից՝ սկսած առաջին դեմքերից:
Հարցին, թե ինչո՞ւ եք ձեր ընտանիքից միայն դուք մասնակցում դատավարությանը, նա ասաց, որ իր որոշումն է մասնակցել նիստերին, նպատակահար չեն գտնում բոլորով գալ ու մասնակցել:
Ինչ վերաբերում է մարզերում ի աջակցություն Ռ. Քոչարյանի ստորագրահավաքի, Լ. Քոչարյանն ասաց, որ միանշանակ կան աջակիցներ, ինքը տարբեր մարզերից ստանում է բազմաթիվ նամակներ:
«Կան աջակիցներ, ուղղակի կա վախի մթնոլորտ, որը գնալով քչանում է: Պետք է ամեն ինչ անել՝ կոտրելու վախի մթնոլորտը: Վախենում են հարձակումներից՝ թե սոցիալական ցանցերով, նաև օրինակներ կան, որ մարդիկ աջակցություն ցուցաբերելով՝ կորցրել են աշխատանքը պետական կառույցներում»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդին:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ նախկին պատգամավոր. Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը՝ ծիծաղելի ու կառավարվող
- Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի բողոքը
- Լևոն Քոչարյան. Թույլ չեն տվել, որ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցում տեսակցի թոռնիկներին
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց
- Ռոբերտ Քոչարյանը կվիրահատվի
- Վիկտոր Սողոմոնյան. Ռոբերտ Քոչարյանը բուժզննում է անցել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին