Ֆրանսիացի մասնագետը կոչ է արել Սաուդյան Արաբիային դա Վինչիի կտավը հանձնել Լուվրին
Ֆրանսիայի Միացյալ ազգային թանգարանի տնօրենի պաշտոնակատար Կրիս Դերկոնը կոչ է արել իտալացի վերածննդի մեծագույն նկարիչ Լեոնարդ դա Վինչիի «Աշխարհի փրկիչ» կտավի ենթադրյալ սեփականատիրոջն այն հանձնել Լուվրին: Ռիա նովոստին, հղում անելով Artnet News-ին, գրում է, որ Դերկոնն այդ մասին հայտարարել է «Դավոսն՝ անապատում» ներդրումային ֆորումի ժամանակ, որը կազմակերպել էր սաուդյան ժառանգորդ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի, որը ձեռք է բերել Լեոնադրոյի կտավը 2017 թվակաին 450 միլիոն դոլարով:
«Եթե այդ նկարը հանձնվի Լուվրին, բոլորը հաղթանակած դուրս կգան: Դեռ հնարավորություն կա այն կիսելու ոչ միայն մասնագետների, այլև լայն հասարակության հետ», -ասել է Դերկոնը:
Թանգարանի ներկայացուցիչները Փարիզում և Աբու-Դաբիում չեն ասում «Աշխարհի փրկիչը» կտավի գտնվելու վայրը:
Դա Վինչիի ցուցահանդեսի կազմակերպիչները, որը բացվել է Լուվրում հոկտեմբերի 24-ին, մինչև վերջ հույս են ունեցել, որ աշխատանքը կլինի ցուցադրությունում, և երկու կատալոգ էին պատրաստել՝ առանց այդ կտավի և կտավով: Այժմ հանրությանը ցուցադրվում է նկարի կրկնօրինակը, որն իբր ստեծել է Դա Վինչիի աշակերտը:
Հարակից հրապարակումներ`
- Telegraph. Լուվրը կասկածում է, որ «Աշխարհի փրկիչը» կտավի հեղինակը դա Վինչին է
- Փորձագետները կասկածում են, որ «Աշխարհի փրկիչ» կտավի հեղինակը Լեոնարդո դա Վինչին է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա