ԿԳՄՍՆ պարզաբանումը. Գոյություն ունի Գոռ Սուջյանի ստորագրությամբ արձանագրությունը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է տարախել երգիչ Գոռ Սուջյանի գրառման վերաբերյալ՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման հետ կապված։
«Երգիչ Գոռ Սուջյանը գրառում է կատարել, որում նշում է, թե ԿԳՄՍ նախարարը իբր «թյուր ինֆորմացիա» է հայտնել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը` իր հավանություն տալու վերաբերյալ:
Բացի այն, որ գոյություն ունի Գոռ Սուջյանի ստորագրությամբ արձանագրությունը, որը հրապարակում ենք, հարկ ենք համարում ընդգծել, որ նախարարը իր խոսքում նշել է ոչ թե հավանությունների մասին, քանի որ քննարկումը փակ է եղել, այլ լրագրողների հարցին ի պատասխան հրապարակել է հանձնաժողովի անդամների ցանկը։
Ուշագրավ է նաև այն, որ երգիչն իր տեքստում, ըստ էության, նշել է ճիշտ այն, ինչը գրված է եղել նախարարության պարզաբանման մեջ. նախարարությանը ներկայացված ծրագիրը հայ բանաստեղծների ժամանակակից ընթերցանության բեմադրումն է եղել»։
Հարակից հրապարակումներ`
- Գոռ Սուջյան.Նախարարը նշում է իմ անունը, ով հավանություն է տվել այս ներկայացմանը, սակայն թյուր ինֆորմացիա է
- «20+2.7 մլն դրամով ինչքան բան կարելի էր անել»
- «Մենք պանծացնում ենք հարձակողական շարժումը, ոստումը, ապտակը և բռունցքը», «Կորչի´ կինը»
- Նարեկ Սարգսյան. ԼԳԲՏ համայնքը «հեղափոխությունից» հետո իր փայն է ուզում
- 2,7 միլիոն դրամ տարեկան բյուջեից՝ «ՀուԶԱՆՔ ու Զանգին»
- Սպորտի նախարարը՝ մշակույթի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան