Ճանաչեք հայերի ցեղասպանությունը. Jerusalem post-ի կոչը Իսրայելի կառավարությանը
Իսրայելի առաջատար Jerusalem post պարբերականը հոդված է հրապարակել, այն վերնագրելով «Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը»։
«105 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը: Օսմանյան կայսրությունում բնակվող հայ համայնքի անդամները համակարգված ոչնչացվեցին կառավարողների հրամանով: 1,5 միլիոն հայեր՝ էթնիկ փոքրամասնություն, սպանվեցին կամ արտաքսվեցին Սիրիայի անապատներ՝ մահանալու համար»,-գրում է Jerusalem post-ը:
Հոլոքոստի և «Իսլամական պետության» ոճրագործություններին նախորդած հայերի սպանդը նախադրյալ էր հարյուր տարում նման զանգվածային սպանությունների դեպքերի:
«Որպես պետություն, որը հիմնադրվել է ցեղասպանության արդյունքում, Իսրայելը շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում լինել փոքրամասնություն, որը ենթարկվում է կոտորածի և կառավարության կողմից համակարգված սպանության: Հայերի պես, հրեաները ստիպված էին ապրել որպես փոքրամասնություններ այնպիսի ռեժիմների ներքո, ինչպիսիք էին գերմանացիները կամ լեհերը, օգտվելով «պաշտպանությունից» այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չէին հայտնվում պետության շահերի ճանապարհին»,-գրում է կայքը ու նշում, որ օրերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը։
Դժբախտաբար, ինչպես գրում է Jerusalem post-ը, Իսրայելը նույն կերպ չի վարվել, հիմնականում այն քաղաքական պատճառով, Հայոց ցեղասպանության ճանաչումը կխաթարեր Իսրայելի կապերը Թուրքիայի հետ:
«Սա ստեղծել է անցանկալի իրավիճակ, երբ մեր երկիրը, որը ստեղծվել է հետապնդումներից վերապրածների կողմից, չի աջակցել նման իրավիճակի մեջ գտնվող մեկ այլ փոքրամասնության խմբին»,-գրում է կայքը ու հավելում, որ տասնամյակներ առաջ դա կարող էր իմաստ ունենալ, երբ Իսրայելի առաջնորդողներին անհրաժեշտ էր բարդ փոխզիջումներ ունենալ, ինչպես, օրինակ, Իսրայելի և Գերմանիայի միջև փոխհատուցման համաձայնագիրը 1952 թվականին:
«Այժմ մենք ունենք արժեքավոր հնարավորություն ուղղելու այդ սխալները։ Իսրայելա-թուրքական կապերն այժմ բոլոր ժամանակներից ամենացածր մակարդակի վրա են: Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է հրահրել Իսրայելի դեմ առավելագույն հակասեմիտիզմ։ Սեպտեմբերին նա ՄԱԿ-ում Իսրայելը համեմատեց նացիստական Գերմանիայի հետ։
Թուրքիան կարծում է, որ այն կարող է սպառնալ այլ երկրներին, և որ այդ երկրները զերծ կմնան Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց, դա թուրքական հպարտության խնդիր է: Իսրայելը այլևս պատճառ չունի վախենալու Թուրքիայի արձագանքից»,-գրում է կայքը։
«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելը քվեարկություն էր պատմական ճշմարտության և արդարության համար։ Թուրքիային չի կարող թույլ տալ ահաբեկել աշխարհը ցեղասպանությունը ժխտելու համար: Ես կշարունակեմ պայքարել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար», - գրել էր Քնեսեթի անդամ, Իսրայելի «Կապույտ և սպիտակների» առաջնորդներից Յաիր Լապիդը թվիթերում։
Լիքուդ կուսակցության պատգամավոր Գիդեոն Սաարը ևս ողջունել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի «բարոյական և սկզբունքային կեցվածքը»՝ 100 տարի առաջ հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն ճանաչելու հարցում: ու գրել, որ «Իսրայելը պետք է նույն կերպ հստակեցնի սարսափելի վայրագության ճանաչումը»:
«Լապիդն ու Սաարը ճիշտ են: Ժամանակն է, որ Իսրայելը ճիշտ քայլեր անի՝ չվերադառնա Թուրքիային, այլ ասի ճշմարտությունը»,-եզրափակել է Jerusalem post-ը:
Հարակից հրապարակումներ`
- Ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ Կոնգրեսում․ երբ շահերն ու արժեքները համընկնում են
- Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ Կոնգրեսի ցեղասպանության ճանաչման բանաձևը շփոթել է աբորտների օրենսդրության հետ
- 405/10. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին