Սեյրան Օհանյան. Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անհավասար պայմաններում
«Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անհավասար պայմաններում: Ելնելով նաև այդ հանգամանքից կողմ եմ նրա պաշտպանների ներկայացրած միջնորդությանը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի գրավը»,-Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ մեծ հարգանք տածելով այս դահլիճում գտնվող այդ մարդկանց նկատմամբ, որոնք իրենց հարազատներին կորցրել են 2008 թ. մարտի 1-ի, այն հոդվածը, որն այժմ քննարկվում է, որևէ կապ չունի որևէ մեկ տուժողի հետ:
«Եթե խոսում ենք «Մարտի 1»-ի իրադարձության մասին, հաշվի առնելով այն հոդվածը, որը դրված է այս քննարկման արդյունքում, ապա այն հենված է Հայաստանի երեք նախագահների գործունեության վրա՝ մի նախագահն ընտրվել էր, մյուսը չէր ընդունում, երրորդ նախագահը պետք էր կարգ ու կանոն հաստատեր հանրապետությունում ու այդ ամենն ինչ- որ մի կերպ փոխանցեր հաջորդ ընտրված նախագահին: Այս պայմաններում հարգանք տածելով մյուս նախագահների նկատմամբ, գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն անհավասար պայմաններում է գտնվում»,- ասաց Ս. Օհանյանը:
Նա նշեց, որ այս ընթացքում Ռ. Քոչարյանը կամ նրա հարազատներն այս գործով մեղադրյալներից որևէ մեկի վրա ճնշում չեն գործադրել, նաև ինքը՝ հազարից ավելի զինվորականներ, որոնք քննվել են այս գործով, թեկուզ մեկ զանգ չի արել ու չի ասել, որ ներկայացված այս կամ այն փաստարկները, դրույթները փոխեն:
Ս. Օհանյանը նաև նշեց, որ եթե Ռոբերտ Քոչարյանը խոսք է տվել, իր խոսքը մշտապես կատարել է, օդում չեն մնացել:
Հիշեցնենք, որ այս գործով Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։
Հարակից հրապարակումներ`
- Նախաքննական տեղեկություններ, գաղտնիքներ այսօր չպիտի հրապարակել. Սեյրան Օհանյան
- Ռոբերտ Քոչարյան. Չեմ պատկերացնում՝ ոնց պետք է մի վկայի ասեմ, որ ցուցմունքդ լավը չի, մի քիչ փոխի, ամոթից կմեռնեմ
- Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին
- Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդություն ներկայացվեց
- Քաղաքացիները դուրս հանվեցին Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից
- Լևոն Քոչարյան. Կան մարդիկ, ովքեր աջակցել են Ռոբերտ Քոչարյանին, կորցել են աշխատանքը
- ԱԺ նախկին պատգամավոր. Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը՝ ծիծաղելի ու կառավարվող
- Լևոն Քոչարյան. Թույլ չեն տվել, որ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցում տեսակցի թոռնիկներին
- ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց
- Մի քանի տասնյակ գործիչներ պահանջում են փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի Աննա Դանիբեկյանին
- ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Քոչարյանի գործով ՍԴ կողմից ուղարկված դիմումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին