Դատական հայց է ներկայացվել Պոլսի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացի դադարեցման համար
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 24-ին Պոլսի հայոց պատրիարքարան էր ուղարկել պատրիարքի ընտրության նոր կանոնադրությունը, որով սահմանափակվում էր արտասահմանաբնակ եպիսկոպոսների մասնակցությունը ընտրություններին, գրում է ermenihaber.am-ը:
85-րդ պատրիարքի ընտրությունը կազմակերպող Նախաձեռնարկ մարմինը որոշում էր կայացրել չբողոքարկել այս կանոնադրությունը:
Կանոնադրությամբ պարտադրվող սահմանափակումը որոշակի դժգոհություն է ստեղծել պոլսահայ համայնքում: Վերջերս ստեղծված «Հանրային նախաձեռնող խումբը» դատական հայց է ներկայացրել կանոնադրության առնչությամբ: Խումբը այդ մասին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պատրիարքի տեղապահ Սահակ սրբազան Մաշալյանին, Հոգևոր խորհրդի ղեկավար Արամ Աթեշյանին և Նախաձեռնարկ մարմնի անդամներին ուղղված իրենց կոչերը՝ բողոքարկելու կանոնադրության խնդրահարույց կետերը, որևէ արդյունք չեն տվել:
«Բոլորը շարունակեցին մտածել, որ մեր ապագան վտանգելու գնով փրկում են ներկան: Բոլորն ընդունում են, որ այս կանոնադրությունը խնդրահարույց է, սակայն բոլորն էլ պարտվում են աշխարհիկ թուլություններին: Որպեսզի կարողանանք նայել գալիք սերունդների աչքերի մեջ և նրանց ավելի հուսալի ապագա թողնել, իրավական գործընթաց ենք սկսել կանոնադրության և ընտրական գործընթացի դադարեցման համար»,- նշվել է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում