«Հատուկ գնդի վետերաններ» ՀԿ Ջերմուկի մասնաճյուղը իշխանություններին հնարավորություն է տալիս լուծել Ամուլսարի խնդիրը
«Հատուկ գնդի վետերաններ» ՀԿ Ջերմուկի մասնաճյուղը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ անհրաժեշտ է հնարավորություն տալ իշխանություններին պետական մակարդակում լուծելու Ամուլսարի հանքի խնդիրը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«Սիրելի հայրենակիցներ, մենք մեր ակտիվ մասնակցությունն ենք ունեցել և ունենք Ամուլսարի շահագործման կասեցման նպատակով իրականացվող բոլոր գործընթացներին և մշտապես եղել ենք ժողովրդի կողքին։ Այժմ գտնում ենք, որ այս պահի դրությամբ գլխավոր խնդիրը լուծված է, այսինքն՝ հանքի շահագործումը կասեցված է և այժմ հարկավոր է հնարավորություն տալ իշխանություններին պետական մակարդակում լուծելու այս խնդիրը։
Մենք մշտապես եղել ենք ու կանք պետականության ջատագովը և այս իրավիճակում մեզ չենք կարող թույլ տալ գործողություններ, որոնք որևէ կերպ կարող են խարխլել մեր պետության միջազգային վարկանիշը և խանգարել տնտեսության զարգացմանը, միաժամանակ հույս հայտնելով, որ մեր իշխանությունները ի վիճակի են գտնելու այս խնդրի այնպիսի լուծում, որը կբավարարի շահագրգիռ բոլոր կողմերին»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին