ԵԱ. Աննա Սարգսյանը դարձել է ոսկե մեդալակիր
Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են անհատական մեդալներ:
Կանանց Հայաստանի հավաքականի նորեկ Աննա Սարգսյանը ոսկե մեդալակիր է դարձել 4-րդ խաղատախտակի վրա: Նա 8 հնարավորից հավաքել է 7 միավոր: Սարգսյանը 3-րդ անգամ լրացրել է կանանց գրոսմայստերի և 2-րդ անգամ տղամարդկանց միջազգային վարպետի նորմա:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն արծաթե մեդալի է արժանացել առաջին խաղատախտակի վրա: Նա 8 հնարավորից վաստակել է 5 միավոր և զիջել միայն ռուս Դմիտրի Անդրեյկինին:
Հիշեցնենք, որ ԵԱ-ում Հայաստանի հավաքականը զբաղեցրել էր չորրորդ տեղը, իսկ կանանց թիմը՝ 7-րդ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա