«Գոլդեն Փելեսը» շուտով նոր սեփականատեր կունենա. Նարեկ Բաբայան
Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը աճուրդի կհանվի։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
«Գույքով հետաքրքրվողներ կան, մենք պատրաստում ենք աճուրդի տարբերակը, հուսով ենք, որ շուտով աճուրդի վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը կներկայացվի ու արագ կընդունվի»,- նշեց նա։
Նարեկ Բաբայանը հայտնեց, որ «Գոլդեն Փելես»-ով հետաքրքրված են հայեր, բայց ոչ Հայաստանից. «Նրանց թիվը կարծես ավելանում է, նաև նման խոսակցությունները նպաստում են դրան: Կլինեն մարդիկ, որոնք չեն հայտարարել իրենց հետաքրքրված լինելու մասին, բայց միգուցե աճուրդ հայտարարելուց հետո մասնակցեն դրան»։
Հարցին, թե ի՞նչ ժամկետներում հյուրանոցը կունենա սեփականատեր, կոմիտեի նախագահը պատասխանեց. «Եթե ոչ այս ամսվա մեջ, ապա դեկտեմբերի սկիզբ: Ամեն ինչ անելու ենք դրա համար»:
Հիշեցնենք, որ կառավարության սեպետմբերի 26-ի նիստում ընդունված որոշման համաձայն, Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը։ Նախագծով առաջարկվում է որպես նվիրատվություն ընդունել «Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող գույքը, որի արժեքը կազմում է 7 մլրդ 535 մլն 889 հազար դրամ։
Հարակից հրապարակումներ`
- «Գոլդեն Փելես»-ի հետ կապված պետք է հավաքել լավագույն առաջարկները և դնել մրցույթի. Նարեկ Բաբայան
- «Գոլդեն Փելես»-ը կհանձնվի հավատարմագրային կառավարման կամ կհանվի աճուրդի
- «Գոլդեն Փելես»-ը օրինական է, այն ոչ թե ձեռք է բերվել, այլ կառուցվել է. Նարեկ Բաբայան
- Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվեց պետությանը
- «Գոլդեն փելես» հյուրանոցի նվիրատվության հետ կապված ռիսկեր կան. Նարեկ Բաբայան
- «Գոլդեն Փելես» հյուրանոցի նվիրատվության հարցում կարևոր է իրավապահ մարմնի եզրակացությունը. Նարեկ Բաբայան
- Արմեն Ավետիսյանի ընտանիքը Ծաղկաձորի «Գոլդեն Փելըս» հյուրանոցը նվիրում է պետությանը. Նիկոլ Փաշինյան (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին