ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Արժե բուհերում անցնել «Հայոց լեզու և գրականություն» ու «Հայոց պատմություն»
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այն կարծիքին է, որ «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» առարկաներն արժե անցնել բուհերում, սակայն երբ և ինչպեսը՝ քննարկման առարկա է: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ արժե «Հայոց պատմության հիմնահարցերը» առարկան անցնել 3-րդ կամ 4-րդ կուրսում:
«Ավագ դպրոցում անցնում են այդ առարկան: Եթե ուզում ենք նորովի ինչ-որ բան անցնել, նրանց գոնե 2-3 տարի ընդմիջում է պետք, որպեսզի հասունանան և նորովի ուսուցանենք «Հայ ժողովրդի հիմնահարցերը»,- նշեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը:
Նույնը, նրա խոսքով, վերաբերում է նաև «Հայոց լեզու և գրականություն» առարկային. «Իրականում ԵՊՀ-ում այդ առարկան այդ անունով չէ, ավելի պիտանի ծրագրերով ենք անցնում, հարմարեցված մասնագիտություններին:
Եթե ուզում ենք, որ բուհում հայոց լեզուն նպաստի մասնագետի՝ հայեցի արտահայտվելու որակի լավացմանը, պետք է որոշակի մասնագիտական կրթություն ստանա, դրանից հետո փորձենք նրա մասնագիտական լեզուն դարձնենք ավելի հայեցի»:
Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ էին անում, բողոքում էին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագգծի դեմ, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու:
Գ. Գևորգյանը հանդիպել է բողոքող ուսանողների, նաև դասախոսների հետ:
«Որևէ մեկի կարծիքին բռնանալ չեմ ուզում, փորձը ցույց է տվել, որ անարդյունավետ ճանապարհ է: Եղել է փոխադարձ պայմանավորածություն, որ նրանք պետք է գրավոր ներկայացնեն իրենց պահանջները, նաև եթե ուզում են ստորագրահավաք, պետք է լինի ոչ թե ընդհանրապես, այլ կոնկրետ տեքստի վրա»,- ասաց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը:
Նրա խոսքով, եթե ուսանողները որոշեն դասադուլ կամ գործադուլ անել, պետք է անեն շենքից դուրս, որպեսզի չխանգարեն այն ուսանողների դասապրոցեսը, որոնք չեն մասնակցում:
«Ես կողմնակից եմ անհատական կարծիքներ լսելուն: Գոնե այս հարցում հավաքվել և կոլետիվ բան որոշել, իմ կարծիքով, ճիշտ չէ: Ամեն ոք պետք է իր կարծիքը հայտնի, իսկ թե ինչքանով են այդ կարծիքը լսում, կախված է նրանից, թե ով է արտահայտել և ինչպես»,- ասաց Գ. Գևորգյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նախարար փոխելով տարբերություն չի լինի, եթե նույն քաղաքականությունը պիտի վարվի. Արշալույս Գալստյան
- ԿԳՄՍՆ. Յուրաքանչյուր բուհ իրավասու է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել պարտադիր
- ԵՊՀ դոցենտ. Ստացվում է, որ մենք այլևս ոչ մեկի պետք չենք
- «Հայոց լեզուն նախարարն իրենց տնից չի բերել»
- Տիգրան Մանսուրյանի երկու սրբությունները
- Իվետա Տոնոյան. Բուհերի ծրագրից հանվում է երեք առարկա, որոնցից յուրաքանչյուրը սկսում է «հայ» բառով
- Գրականագետ. «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցումը պետք է կատարելագործել
- ԵՊՀ գիտխորհուրդը բացասական կարծիք է տվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան