Կիանու Ռիվզն ու 46-ամյա նկարչուհին միասին են
55-ամյա դերասան և Հոլիվուդի սեքս-սիմվոլներից Կիանու Ռիվզը երկար տարիներ մեկուսացած ապրելուց հետո վերջապես ներկայացրել է իր երկրորդ կեսին: kulturomania.ru-ի հաղորդմամբ, անցած հանգստյան օրերին Լոս Անջելեսում LACMA Art + Film բարեգործական փառատոնին նա հայտնվել է 46-ամյա նկարչուհի Ալեքսանդրա Գրանեդի ուղեկցությամբ:
Կիանու Ռիվզը երբեք պաշտոնապես ամուսնացած չի եղել: 1990-ականներին նա հանդիպել է դերասանուհի Ջենիֆեր Սայմի հետ, որը 2000-ականների սկզբին զոհվել էր ավտովթարից: Դրանից քիչ առաջ զույգն ունեցել էր մահացած երեխա: Այդ դժբախտություններից հետո երկար տարիներ Կիանու Ռիվզը խուսափում էր անձնական կյանքի մասին հարցերից:
Զույգն այժմ էլ հրաժարվում է մեկնաբանություններից, չնայած լրագրողների շրջանում խոսակցություններ կան, որ որ Ռիզվն ու Գրանդը պաշտոնապես ձևակերպել են իրենց հարաբերությունները:
Ավելի վաղ նկարչուհի Ալեքսանդր Գրանդը նկարազարդել էր Ռիվզի երկու գիրք:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան