Արկղերով ակցիա՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը՝ (ՀՅԴ ՀԵՄ) ակցիա է իրականացնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց։ Պահանջը նախարար Արայիկ Հարությունյանի հարաժարականն է։
Ակցիայի մասնակից երիտասարդները իրենց հետ դատարկ արկղեր էին տարել. «Մենք եկել ենք օգնելու պարոն Հարությունյանին, որպեսզի իրերը հավաքի։ Մենք ոչինչ չունենք իր դեմ, իրեն չենք ատում, ուղղակի ուզում ենք օգնել, որպեսզի նախարարին հեշտ լինի տեղափոխվելը։ Նախարարն անցել է կարմիր գիծը, ազգ, հայրենիք բառակապակցությունների հետ կարծես խնդիր ունի մեր նախարարը, իր վարած քաղաքականությունը ոլորտում սխալ ենք համարում»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՅԴ ՀԵՄ-ը հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր, որ Արայիկ Հարությունյանը պետք է հաժարականի դիմում ներկայացնի մինչև նոյեմբերի 7-ին նախատեսված կառավարության հերթական նիստը։
Հարակից հրապարակումներ`
- Նախարար փոխելով տարբերություն չի լինի, եթե նույն քաղաքականությունը պիտի վարվի. Արշալույս Գալստյան
- ԿԳՄՍՆ. Յուրաքանչյուր բուհ իրավասու է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել պարտադիր
- ԵՊՀ դոցենտ. Ստացվում է, որ մենք այլևս ոչ մեկի պետք չենք
- «Հայոց լեզուն նախարարն իրենց տնից չի բերել»
- Արայիկ Հարությունյանը մինչև հինգշաբթի պետք է հրաժարական ներկայացնի. ՀՅԴ ՀԵՄ
- Սպորտի նախարարը՝ մշակույթի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին