2019թ. հոկտեմբերին 2018թ. հոկտեմբերի համեմատ մրգի գներն աճել են 8.3%, բանջարեղենինը՝ 9.3%-ով
2019թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.0% գնաճ, ինչին մեծապես նպաստել են բանջարեղենի և մրգի՝ համապատասխանաբար 5.2% և 6.7% գնաճերը:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, մրգի ապրանքախմբում 2019թ. հոկտեմբերին 2018թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 8.3%, իսկ 2019թ. սեպտեմբերի համեմատ`6.7% գնաճ:
Բանջարեղենի ապրանքախմբում էլ 2019թ. հոկտեմբերին 2018թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 9.3%, իսկ 2019թ. սեպտեմբերի համեմատ՝ 5.2% գնաճ:
Ըստ վիճակագրության՝ 2019թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 5.75% : Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.08% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.5 տոկոսային կետով: