Beeline-ի գրասենյակներում սմարթֆոն գնելիս հնարավոր կլինի ձեռք բերել 033 կոդով հեռախոսահամար
Beeline-ը հայտարարում է նոր ակցիայի մեկնարկի մասին։ Այժմ հաճախորդները՝ ձեռք բերելով իրենց դուր եկած սմարթֆոնը և բաժանորդագրվելով «Սմարթ» սակագնային փաթեթին, հնարավորություն կունենան ձեռք բերել 033 կոդով՝ այդ թվում «գեղեցիկ» հեռախոսահամար։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ գեղեցիկ՝ արծաթ, ոսկի, պլատին համարներ ընտրելու դեպքում համարի արժեքը կարելի է մարել տարաժամկետ վճարման պայմանով սմարթֆոնի հետ միասին:
«Հաշվի առնելով մեր հաճախորդների կարծիքները և դիմումները, Beeline-ը կրկին հնարավորություն է տալիս գնել 033 կոդով հեռախոսահամարներ։ Իսկ գնումներն ավելի հաճելի դարձնելու համար, ստեղծել ենք մատչելի պայմաններ՝ անտոկոս ապառիկ սմարթֆոնների և գեղեցիկ հեռախոսահամարների համար», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը կշարունակի 4G Wi-Fi մոդեմներ տրամադրել զբոսաշրջիկներին
- Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը ներկայացրել են «Արվեստանոց» ցուցադրությունը
- Beeline-ի աշխատակիցները ՎԵՈՆ խմբի գլոբալ Digithon-ի հաղթողների ցանկում են
- Beeline ստարտափ ինկուբատորի 5-րդ շրջափուլի ռեզիդենտները ներդրում և մրցանակներ են ստացել
- Beeline-ը նորացված առցանց խանութի վերագործարկման առթիվ նվիրում է անլար ականջակալներ
- Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը ներկայացնում են «Պատանի արվեստագետների հարթակ» նախագիծը
- Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում մեկնարկել է չորրորդ փուլը
- Ինչի՞ համար Beeline-ը վճարեց 850 մլն. դոլար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին