Բաքվում ձերբակալվել է «Մի գնա» հայկական երգ լսող վարորդը
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ձերբակալվել է հայկական երգ լսող վարորդը: Այդ մասին հայտնում է Vesti.az- ը:
Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության մամուլի ծառայության պետ, ոստիկանության մայոր Էլշադ Հաջիևը լրատվամիջոցներին ասել է. «Ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդի ինքնությունը, որի մեքենայում հնչել է սոցիալական ցանցում տարածված հայկական երգ, նա ձերբակալվել է»:
Նա նշել է, որ այս փաստի կապակցությամբ կատարվում է հետաքննություն, ուսումնասիրվում են մանրամասները:
Նշենք, որ ավելի վաղ սոցիալական ցանցերում ՝ ադրբեջանական հատվածում, տեսանյութ էր տարածվել, որում մեքենայով տղամարդիկ Ադրբեջանի փողոցներով երթևեկելիս լսում էին Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի Գնա» երգը, ինչպես նաև երգում միասին:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան