Microsoft-ը Ճապոնիայում հանգստյան օրեր է դարձրել նաև ուրբաթը
Քառօրյա աշխատանքային շաբաթը մեծացնում է ընկերության արդյունավետությունը։ Այսպիսի եզրակացության է «Microsoft» կորպորացիայի ճապոնական մասնաճյուղում, որը թույլ է տվել աշխատակիցներին ուրբաթ օրերին չաշխատել: Այս մասին գրում է BBC-ն։
Ընկերության հայտարարության համաձայն, Microsoft Japan-ն ամեն ուրբաթ փակել է իր գրասենյակները՝ որպես «Work-Life Choice Challenge Summer 2019» կոչվող ակցիայի շրջանակներում: Ընկերության հիմնական աշխատակիցներն այս ազատ օրվա համար վճարվել են։
Այս որոշումն ազդել են 2280 աշխատակիցների 90% -ի վրա: Նրանց արգելվել է նաև ժողովներ անցկացնել կես ժամից ավելի և առաջարկվել է աշխատանքային բոլոր հարցերը լուծել մեսենջերի միջոցով։
Այս քայլերի արդյունքում արդյունավետությունը, այսինքն յուրաքանչյուր աշխատողի վաճառքի քանակը աճել է գրեթե 40% -ով: