Փաշինյան. Մեկուկես տարում շուրջ 245 միլիոն դոլար շրջանառու միջոց վերադարձվել է տնտեսությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել տնտեսվարողներին վերադարձված ԱԱՀ-ի հետ կապված։
«2019 թվականի առաջին տասը ամիսների արդյունքներով տնտեսվարողներին վերադարձված ԱԱՀ-ն կազմել է 117 միլիարդ դրամ:
2018 թվականի տասը ամիսներին այս թիվը եղել է 97 միլիարդ:
2017-ի տասը ամիսներին՝ 54 միլիարդ:
Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում այս թիվը ավելի քան կրկնապատկել ենք, շուրջ 245 միլիոն դոլար շրջանառու միջոց վերադարձնելով տնտեսությանը»,-գրել է Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան