Օլիմպիադա. Հայաստանի պատանեկան թիմը գրավել է 12-րդ տեղը
Հայաստանի պատանեկան հավաքականը 12-րդ տեղն է զբաղեցրել Թուրքիայում տեղի ունեցած մինչև 16 տարեկանների շախմատային Օլիմպիադայում:
Վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի թիմը 1:3 հաշվով պարտվել է Բելառուսին և մրցաշարն ավարտել 11 միավորով:
Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում հանդես եկել Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը, Տիգրան Սարգսյանը, Ալբերտ Գևորգյանը և Աստղիկ Գևորգյանը: Մրցաշարի կանոնադրության համաձայն՝ թիմի աղջիկ մասնակիցը պարտադիր պետք է մասնակցեր 3 մրցախաղի: Օլիմպիադային մասնակցել են 48 թիմեր: