«Ժողովուրդ». Ռեստորանում դատավորների հավաքի սեղանին մեկ հարց է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս մայրաքաղաքի «Տոսպիա» ռեստորանում հավաքվել են ՀՀ բոլոր դատարանների նախագահները: Խնդիրն այն է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի ջրերը մի առվով չեն հոսում: Վճռաբեկի նախագահ Երվանդ Խունդկարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, փորձում է ապացուցել, որ ԲԴԽ-ն չի կարող իրենց ասել` ինչը ինչպես անել: Եվ, ահա, ռեստորանում դատավորների հավաքի սեղանին մեկ հարց է եղել` քննարկել Դատարանների նախագահների երբեմնի խորհրդի վերականգնման հնարավորությունը և ԲԴԽ-ին հակակշիռ ստեղծել:
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է` հավաքվել են, ինքն էլ է ներկա եղել ռեստորանային այդ հավաքին, ողջունել է նույնիսկ Խունդկարյանի նախաձեռնությունը: Բայց ասել է` ԲԴԽ-ն ու Վճռաբեկը հակամարտող կողմեր չեն: «Ինքս եմ հորդորել, որ այն հարցերը, որ հուզում են դատարանների նախագահներին, ընդհանրացնեն, որպեսզի միասնական կարծիք ձևավորվի, այդ դեպքում ԲԴԽ-ն հաշվի կառնի, որ սա ձևավորված, քննարկված կարծիք է, այլ ոչ թե մեկ դատավորի»,-ամփոփել է Ռ. Վարդազարյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում