Պուտինը Սերգեյ Կարապետյանին նշանակել է Սմոլենսկի շրջանի դատախազ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշանակել է Սերգեյ Էդուարդովիչ Կարապետյանին Սմոլենսկի շրջանի դատախազ: Փաստաթուղթն ուժի մեջ է մտել նոյեմբերի 4-ից:
Ինչպես նշում է smolensk-i.ru առցանց լրատվամիջոցը, Սերգեյ Կարապետյանը ծնվել է Ռոստովի մարզում, որտեղ 2000 թվականին ավարտել է Ռոստովի պետական տնտեսական ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետը:
Նա սկսել է աշխատել Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջանի դատախազությունում որպես քննիչ, մինչ այդ, աշխատել է Կրասնոյարսկի երկրամասի դատախազի տեղակալի պաշտոնում:
Սմոլենսկի շրջանի դատախազի պաշտոնին Սերգեյ Կարապետյանը նշանակվել է 5 տարի ժամկետով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան