Պետերբուրգում վերելակի ընկնելու հետևանքով տուժած հայերի վիճակը ծանր է
Սանկտ Պետերբուրգի թիվ 18 ծննդատան վերանորոգման աշխատանքների իրականացման ժամանակ վերելակի ընկնելու հետևանքով տուժած երկու հայերը (Գ․Հ. և Ա․Կ․) շարունակում են մնալ Ալեքսանդրովի քաղաքային հիվանդանոցում և Ջանելիձեի անվան շտապ օգնության ԳՀԻ-ում։
ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը փոխանցած տեղեկատվության համաձայն, տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր․ նրանք ունեն բազմաթիվ բաց և փակ կոտրվածքներ, ներքին օրգանների վնասվածքներ:
Նախօրեին հայտնել էինք, որ Սանկտ Պետերբուրգում վերելակը, որում Հայաստանից երկու բանվոր է եղել, ընկել է հորանը: Նրանցից մեկը 28, մյուսը՝ 35 տարեկան է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա