Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին ՝ Մասիս Մայիլյանի Մոսկվա այցի պատճառով
Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովին կանչել են Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտան են հղել՝ Արցախի Հանրապետության ներկայացուցիչների կողմից Մոսկվա կատարած այցի պատճառով: Այս մասին ինչպես փոխանցում է РИА Новости- ն, հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ կայքը:
Խոսքը ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանի և Մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի ուղևորության մասին է։
Ավելի վաղ Արցախի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նոյեմբերի 3-ին կարճատև աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի և ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ միասին ներկա են գտնվել արցախցի նկարիչների ցուցահանդեսին և Ստեփանակերտից «ՎԷԼԱՆՍ» երգչախմբի համերգին։
Իսկ նոյեմբերի 4-ին, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ Ռուսաստանում Արցախի Մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել ռուսաստանյան փորձագիտական և ակադեմիական մի շարք կենտրոնների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան