ԵՊՀ գիտխորհրդի քննարկմանն է դրվելու ուսումնական վարձերի բարձրացման հարցը
Այն աշխատավարձը, որ ստանում է այսօր պրոֆեսորը, համարժեք չէ իր որակավորմանը և իր արած աշխատանքին: Լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:
«Աշխատավարձը կարող է առաջանալ հիմնականում ուսման վարձերից: Ուրիշ էական աղբյուր չկա, չնայած ձգտում ենք նաև պակասեցնել այլ ծախսերը: Չբարձրացնել ուսման վարձերը և խոսել աշխատավարձերի բարձրացման մասին, իրատեսական չէ»,-ասաց նա:
Գ. Գևորգյանը նշեց, որ գիտխորհրդի քննարկմանն է դնելու ուսումնասկան վարձերի բարձրացման հարցը, քանի որ այսօրվա վարձերով հնարավոր չէ համալսարանը պահել:
«Իմ պլաններով ուսման վարձերը կբարձրանան միջինը 15 տոկոսով՝ կախված մասնագիտություններից, որի շնորհիվ մենք սեպտեմբերից կկարողանանք աշխատավարձերը բարձրացնել 10 տոկոսով, քանի որ 15 տոկոս ավելի է վճարելու միայն առաջին կուրսը, իսկ աշխատավարձը բարձրացնելու ենք բոլորինը: 15 տոկոսը չի էլ հերիքի 10 տոկոս բարձրացնելու համար, նաև խնայողություններ, այլ տեղերից գումարներ … »,-ասաց նա:
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի խոսքով, եթե ինքը լինի ռեկտոր, շարունակելու է բարձրացնել՝ բերելով խելամիտ սահմանների, որպեսզի արդյունավետ կառավարումով կարողանան մարդկանց աշխատավարձերը շոշափելի բարձրացնել:
«Ես կհամարեմ շոշափելի բարձրացրած, եթե երիտասարդ հեռանկարային մասնագետը դիմի համալսարան աշխատանքելու, իսկ այսօր նրանք միայն համատեղությամբ են աշխատում համալսարանում՝ իրենց հարցը վաստակելով այլ տեղերում, իսկ համալսարաում աշխատում են կես դրույքով՝ որպես իրենց պարտք հայրենիքին ու համալսարանին»,-ասաց նա:
Գ. Գևորգյանի տեղեկացրեց, որ ներդնելու են լավագույն դասախոս մրցանակաբաշխությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան