Աճուրդում վաճառվել է Ապրիլյանի հերոսների կողմից գործված «Տիեզերք» գորգը
Լոս Անջելեսում «Family Rescue Fund»-ի գալա ընթրիքի ժամանակ աճուրդում, որը կազմակերպել էին ամերիկահայերը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի նախաձեռնությամբ, 30 հազար դոլարով վաճառվել է Մեգերյան Կարպետի «Տիեզերք» գորգը, որը գործվել էր ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների կողմից:
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ 3500 դոլարով վաճառվել է նաև ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի դուդուկն ու 7500 դոլարով երգիչ Սերժ Թանկյանի կիթառը:
Նա նշեց, որ եղել են նաև նվիրատվություններ, հավաքված գումարն այժմ հաշվառման փուլում է, կազմում է ավելի քան 100-150 հազար դոլար:
Հավաքված գումարը, Շուշան Դանիելյանի խոսքով, ուղղվելու է Հայրենիքի պաշտպան վերականգնողական կենտրոնի դիմաց կառուցվող նոր ուսումնական շենքի շինարարությանը, որտեղ նաև ճաշարան է լինելու:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան