Պավել Մանուկյան. Եթե պետք լինի, էլի ենք անելու
«Մեր դեմ դրված էր հայրենիքի կորուստը: Ճիշտ ենք արել, եթե պետք լինի, էլի ենք անելու»,- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռերի» գործով դատական նիստին հայտարարեց «Սասնա ծռերի» անդամ Պավել Մանուկյանը։
Նա նաև հարց ուղղեց ամբստանյալ Վարուժան Ավետիսյանին, թե ինչո՞ւ երբ ինքը հայտարարել է, որ Արմեն Բիլյանը չի կրակել, չի ասել, որ ճիշտ է ասում, նա պատասխանեց. «Հիմա եմ ցուցմունք տալիս, բնականաբար, իմ ցուցմունքի ժամանակ եմ ասում իրականությունը: Գաղտնիք չէ, որ ես մշտապես հրապարակային ելույթներում շեշտել եմ, որ Արմեն Բիլյանը որևէ կապ չունի դեպքի հետ»:
Նշենք, որ Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել նաև ՊՊԾ գնդում վիրավորված, այնուհետև հիվանդանոցում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար: Ավելի վաղ ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարության ժամանակ ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը հայտարարել էր, որ հիվանդանոցում մահացած ոստիկանին պատահաբար կրակել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ՝ Էդվարդ Գրիգորյանը։
ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Վերջինս նույնպես մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի դարպասին հարվածած բեռնատարի տիրոջը չեն ասել, թե ինչու են տանում մեքենան
- Յուրի Տեփանոսյանը չի ուզել վարի մեքենան. ՊՊԾ գնդի գրավման գործով վկա
- ՊՊԾ գնդի գործով դատական նիստը ընդամենը մի քանի րոպե տևեց
- Երբ այս մարդկանց բաց թողեցիք բանտից, մեր ընտանիքը գլխիվայր շուռ եկավ. ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկանի այրի
- ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող. Երեխաները ուժեղ սթրեսի մեջ էին
- «Թուրքի նման գիշերվա կեսին հարձակվելը ...». ՊՊԾ գնդի նախկին հրամանատարի հարցաքննությունից
- Դատարանում վիճեցին «Սասնա ծռերի» անդամներն ու ՊՊԾ գնդի նախկին հրամանատարը
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին զուգահեռ՝ բողոքի ակցիա
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունը կրկին դռնբաց է
- Վալերի Օսիպյանը դատարանում պատմեց, թե ինչ է կատարվել ՊՊԾ գնդում
- ՊՊԾ գնդում հերթապահած բուժքույրն իրեն տուժող չի ճանաչում
- Թող մինչև վերջ էլ նստի ու պատասխան տա. ՊՊԾ գնդի գրավմանը սպանված ոստիկանի կին